480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Զիմբաբվեի 91–ամյա նախագահին պաշտոնանկ է արել սեփական կինը
11:43
24 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Զիմբաբվեի նախագահ Գաբրիել Մուգաբեն կորցրել է իշխանությունը։ Նրան պաշտոնանկ է արել իր իսկ սեփական կինը` Գրեյսը, հաղորդում է «Իզվեստիյան»։

«Ժողովրդական փոփոխությունների շարժման» ղեկավար Մորգան Ցվանգիրային The Guardian–ին տված մեկնաբանության ժամանակ նշում է, որ Զիմբաբվեում տեղի է ունեցել պալատական հեղաշրջում, և իրական իշխանությունը հիմա փոխանցվել է Գրեյսին։

Վերջերս Ռոբերտ Մուգաբեն բուժման նպատակով կանոնավոր կերպով մեկնում էր Սինգապուր, 91–ամյա նախագահն այլևս չի կարող ղեկավարել, կարծում է քաղաքական գործիչը։

Գործող նախագահի առողջական վիճակն իսկապես լուրջ մտավախությունների առիթ է տալիս։ Սեպտեմբերի վերջին Մագաբեն շփոթել էր պաշտոնական ելույթների տեքստերն ու չէր նկատել սխալը, իսկ երկու շաբաթ հետո Հնդկաստանի վարչապետի հանդիպման ժամանակ թիկնապահները բռնել էին նրան վայր ընկնելիս։

Ցվանգիրային նշել է, որ Գրեյս Մուգաբեն ավելի հաճախ է երևում երկրի քաղաքական դաշտում։ 2014 թ.–ի դեկտեմբերին նա իր շուրջն էր համախմբել «երիտասարդ ակտիվիստներին» և դարձել իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։

Պաշտոնական տվյալներով` սպասվում է, որ Ռոբերտ Մուգաբեի թեկնածությունը հավանության կարժանանա իշխող կուսակցության կողմից 2018 թ.–ին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ ժամանակ նա կլինի 94 տարեկան։

Սակայն եթե Ցվանգիրայիի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա հաջորդ երեք տարվա ընթացքում երկիրը կղեկավարի 50–ամյա Գրեյսը, ով հայտնի է նրանով, որ գնումներ կատարելու համար մեկնել է Եվրոպա այն դեպքում, երբ ազգային արժույթն էժանանում էր տարեկան ավելի քան 500 մլրդ տոկոսով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: