534.18
7.56
476.18
+33
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին

15:02
02 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր`հուլիսի 2-ին այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։

Ինչպես նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում, դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

«Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Загружается новость ... "Лево"

Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։

Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։

Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը:
16:57
06 Հուլիսի 2019
Մարտիկ Կարեն Փաշիկյանը շշով օրիգինալ չելենջ է գործարկել (ՎԻԴԵՈ)
Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել:
21:11
04 Հուլիսի 2019
Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն անօրինական են կատարել
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել այն թատրոնները, որոնք «Սպարտակ» բալետը ցույց են տվել առանց իր թույւլտվության։
20:35
02 Հուլիսի 2019
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել:
11:45
02 Հուլիսի 2019
Լոնդոնում երկնքից բնակչի վրա դի է ընկել
Դին ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց մեկ մետր հեռավորության վրա։
12:51
01 Հուլիսի 2019
Տարվա սկզբից Ավստրալիայում գրիպից ավելի քան 200 մարդ է մահացել
Ավստրալիայում գրիպից մահացածների թիվն այս տարի գերազանցել է 200 մարդ:
10:25
21 Հունիսի 2019
Հրանտ Դինքի որդուն մեղադրանք են առաջադրել Թուրքիայում, նրան մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում
Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին։  
10:16
21 Հունիսի 2019
Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիում հակառուսական ցույցը, կան տուժածներ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիան ավարտվել է ցուցարարների ցրմամբ։
16:53
08 Հունիսի 2019
Նյու Յորքում կկառուցվի ֆուտուրիստական ոճի երկնաքեր, որտեղ կարող է տեղափոխվել Facebook-ը (ՖՈՏՈ)
Նյու-Յորքում կկառուցվի ամենաբարձր և ֆուտուրիստական երկնաքերերից մեկը: