484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Սիրիայում իրականացվող ավիագրոհները ստիպեցին ԻՊ–ին վերատեղակայվել Եվրոպայում
13:53
16 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մերձավոր Արևելքում իրականացվող օդային գրոհները բավականին զգայուն են Իսլամական պետության համար, դրանք ստիպեցին այդ խմբավորմանը վերատեղակայվել Եվրոպայում և ձեռնարկել ավելի վճռորոշ գործողություններ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

 «Իսլամական պետություն» խմբավորման հետ պայքարում են Սիրիայի կառավարական զորքերը` Ռուսաստանի, Իրաքի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, ինչպես նաև միջազգային կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ։ Սեպտեմբերի 30–ից Ռուսաստանը Սիրիայի նախագահի խնդրանքով սկսել է թիրախային ավիագրոհներ իրականացրել Սիրիայում գտնվող ԻՊ–ի օբյեկտների վրա։ Այդ ժամանակաընթացքում Ռուսաստանի ռազմական–տիեզերական ուժերը կատարել են հարյուրավոր հարվածներ` ոչնչացնելով ահաբեկչական խմբավորման մի շարք ռազմավարական օբյեկտները։ Բացի այդ, Կասպյան նավատորմի նավերն արձակել են 26 թևավոր հրթիռներ, որոնք հաջողությամբ խոցել են ԻՊ–ի օբյեկտները։

Գրիգորյանի խոսքով` Փարիզի ահաբեկչությունները Եվրոպայում իրականացված ԻՊ–ի աննախադեպ ակցիա էր, ընդ որում առաջին անգամ ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է հենց կազմակերպությունը, այլ ոչ թե նրա առանձին անդամները։«ԻՊ–ի այս ակցիան աննախադեպ էր նաև գործողությունների ծրագրված լինելու և մասշտաբների տեսակետից, ավելին, որ մի քանի ահաբեկչություններ իրականացվեցին միաժամանակ», – ասաց Գրիգորյանը։ 

Նրա խոսքով` ԻՊ–ն աշխարհին ուղերձ հղեց այն մասին, որ նրանք կարող են ահաբեկչական գործողություններ կազմակերպել ցանկացած երկրում և ցանկացած ժամանակ։ 

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։

Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: