ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ դաշնային խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
Ավելի վաղ Կարապետյանը զբաղեցրել է ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Նշանակման որոշումը ընդունվել է դեկտեմբերի 14-ին պալատի լիագումար նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Նշանակել Սահակ Ալբերտի Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին», - նշվում է Դաշնային խորհրդի որոշման մեջ:
Թեկնածությունը Դաշնային խորհրդի քննարկմանն էր ներկայացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ` ՌԴ սահամանդրության 129-րդ հոդվածի համաձայն:
Դաշնային խորհրդի օրենսդրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով, ՌԴ նմախագահի կողմից ներկայացված թեկնածուն «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Կարապետյանի մեծ աշխատանքային փորձը Գլխավոր դատախազության տարբեր պաշտոններում «արժանի է հարգանքի»: Նախատեսվում է, որ Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում