484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
0
Եղանակը Երևանում
Հայ
Արտահայտություններ Պուտինից, որոնք թևավոր կդառնան
18:34
17 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտությունները, որոնք հնչել են ամենամյա մամուլի ասուլիսում, ավանդաբար ժողովրդական են դարձել։ Չէ՞ որ, ի տարբերություն Դաշնային ժողովին ուղղված ուղերձի, այս ձևաչափը թույլ է տալիս լսել ռուս առաջնորդի կենդանի խոսքը, իսկ այն թերևս տարբերվում է դիպուկ լինելով և անմիջականությամբ։ LifeNews–ը կազմել է Վլադիմիր Պուտինի արտահայտությունների տասնյակը, որը հաստատ կմտնի պատմության մեջ։

1. «Եթե թուրք ղեկավարությունից ինչ–որ մեկը որոշել է ամերիկացիների «հետույքը մտնել», ապա չգիտեմ` դա պե՞տք է ամերիկացիներին» (Սինայում Սու-24–ի միջադեպի մասին Վաշինգտոնի դերի վերաբերյալ)

2. «Եթե ինչ–որ մեկին պետք է գտնել, այսպես, թե այնպես կգտնենք» (Լաթաքիայում ռազմակայան ունենալու անհրաժեշտության բացակայության մասին):

3. «Թուրքիային թշնամական պետություն չենք համարում, բայց նրանք թշնամական ակտ են կատարել մեր ավիացիայի դեմ։ Մեր հարաբերությունները փչացել են` այո։ Չգիտեմ, թե ինչպես ենք դուրս գալու այդ իրավիճակից։ Ամեն դեպքում, գնդակը մեր կիսադաշտում է (և կրկին ռուս ռմբակոծիչի մասին):

4. «Պետք չէ բղավել Կենտրոնական բանկի վրա, ինչպես խորհրդային ժամանակներում» (առանցքային տոկոսադրույքի նկատմամբ ԿԲ քաղաքականության մասին)։  

5. «Վրաստանը զբաղվում է քաղաքական գործիչների արտահանմամբ դեպի Ուկրաինա։ Դա նշանակում է` թքել ուկրաինացի ժողովրդի դեմքին» (Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու մասին):  

6. «Բլատերը շատ կարևոր մարդ է։ Շատ բան է արել։ Նրա ավանդը մարդասիրական ոլորտում հսկայական է։ Ահա թե ում է պետք Խաղաղության նոբելյան մրցանակ տալ» (ՖԻՖԱ–ի կոռուպցիոն սկանդալի մասին):  

7. «Կարծում էին, թե կփախչե՞նք։ Բայց Ռուսաստանն այդ երկիրը չէ։ Նախկինում թռնում էին Սիրիայի օդային տարածքում, դե թող հիմա էլ թռնեն» (կրկին Թուրքիայի մասին, որի հարևանությամբ Ռուսաստանը ՀՕՊ է կիրառել):  

8. «Ինչ վերաբերում է Չայկային` խորհրդային ժամանակների հայտնի կատակ. պաշտոնյայի պաշտոնը հրաժարվում են բարձրացնել, քանի որ հինգ տարի առաջ մուշտակի հետ կապված ինչ–որ պատմություն է ունեցել։ Իսկ պարզվում է, որ թատրոնում նրա կնոջ մուշտակն են գողացել» (գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու բիզնեսի վերաբերյալ լուրերի մասին):

9. «Պետք է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում այնտեղ, որ չմորթեն հավին, որ ոսկե հավկիթներ է ածում» (երկրաբանական հետախուզության վրա ուշադրություն դարձնելու մասին):
 
10. «Վիտալի Լեոնտևիչը զուրկ է բարդույթներից և պատրաստ է աշխատել իր վրա» (գնահատեց սպորտի նախարարին ռուս–անգլերեն զրուցակից նվիրելու գաղափարը):
 
Հիշեցնենք, որ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` հաշվով 11-րդ մեծ մամուլի ասուլիսն էր։ Հաղորդվում էր, որ այնտեղ ներկա էր ԶԼՄ–ների աշխատողների ռեկորդային թիվ` 1392 մարդ։ Հավատարմագրված լրագրողների թվի նախորդ ռեկորդը 2008 թվականի փետրվարի 14–ի ասուլիսում էր` 1364 մարդ։ Այն, ի դեպ, մինչ օրս համարվում է ամենաերկարատևը` 4 ժամ 40 րոպե։ Իսկ այսօրվա հանդիպումը տևեց երեք ժամից մի փոքր ավելի։

Ավելի մանրամասն Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսում արծարծված թեմաներին կարելի է ծանոթանալ LifeNews–ի պատրաստած առանձին նյութում։ Այնտեղ զետեղված է հանդիպման ամբողջական տեսատարբերակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: