481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման լուսանկարվել է համասեռամոլների համար նախատեսված ամսագրի համար (Լուսանկար)
11:31
11 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է գործող առաջին նախագահը, ում լուսանկարը հայտնվել է համասեռամոլների համար նախատեսված ամսագրի շապիկին։

Նրա լուսանկարը հրապարակվել է OUT ամսագրում, որը մասնագիտանում է համասեռամոլների նորաձևության և ոճի ոլորտում, գրում է The Washington Times–ը։

Օբամայի լուսանկարի վրա գրված է. «Մեր նախագահը», իսկ ներքևում` երեք բառ. «Դաշնակից. Հերոս.Կուռք»։

Барак Обама OUT

Հրատարակության բնութագրմամբ` սա «պատմական պահ է պատմական տարում»։ Հենց 2015 թ.–ին է ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել, որ միասեռ ամուսնություններն օրինական են երկրի ողջ տարածքում, հաղորդում է lenta.ru–ն։

Հրատարակության համար տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ նա նախագահ է դարձել, որպեսզի «կատարի մեր խոստումը, որ մենք բոլորս հավասար ենք ստեղծված, և ոչ ոք չպետք է օտարացած լինի ամերիկյան երազանցիք միայն իր կողմնորոշման պատճառով»։

ԱՄՆ նախագահն առանձնահատուկ նշել է իր պրոֆեսորներից մեկին` Լոուրենս Գոլդինին (Lawrence Goldyn), ով դասավանդել է Լոս Անջելեսի Արևմտյան քոլեջում։ Օբաման ընդգծել է, որ Գոլդինն իր կյանքում հանդիպած ամենաազդեցիկ համասեռամոլներից է։

«Ես, կարծես, 18 տարեկան էի,  Լոուրենսն այն ժամանակ քոլեջի ամենաերիտասարդ պրոֆեսորներից էր, և մենք լավ ընկերներ դարձանք», – նշել է Օբաման։ «Նա ընտրել էր այդ ուղին` Արևմտյան քոլեջում ուսանող լեսբուհիներին, համասեռամոլներին և տրանսսեքսուլաներին խորհուրդներ տալու համար, և հաշվի առեք, որ դա 1978 թվականն էր», – նշել է Օբաման։ Նրա խոսքով` նման դիրքորոշումը «մեծ խիզախություն է» պահանջում։

«Օբամայի նախագահության օրոք միասեռ ամուսնությունների գրանցումը ԱՄՆ–ի քաղաքացու սահմանադրական իրավունք է ճանաչվել։ Հունիսի 26–ին ԱՄՆ–ի Գերագույն դատարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունների գրանցումը երկրի ողջ տարածքում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: