ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։ Այս մասին հաղորդել է ren.tv հեռուստաալիքը.
Կալանավորի ընկերը՝ Ալեքսեյ Ս.-ն կեղծամով, ակնոցներով ու դրված բեղերով ու բանտարկյալի եղբոր անձնագրով մտել է գաղութի տարածք՝ նրա մոր ուղեկցությամբ, որպեսզի կասկած չհարուցի:
Այցելությունների սենյակում վերահսկողության տեսախցիկներ չկան, այդ սենյակում կարելի է անցկացնել մի քանի ժամից մինչև երեք օր: Փախսուտի դիմել ցանկացողն ու նրա հանցակիցը մանրակրկիտ պատրաստելու ժամանակ են ունեցել:
Գրիգորյանը պատրաստվում էր դուրս գալ բանտից՝ ընկերոջը թողնելով իր փոխարեն: Սակայն գաղութում ավարտի ազդանշանից հետո անգամ հյուրերին թույլ չեն տալիս դուրս գալ տարածքից: Կալանավորը սկսել է շաքարային դիաբետի նոպա ձևացնել:
Այժմ արդեն դատապարտվածին սպառնում է լրացուցիչ 5 տարվա ազատազրկում, նրա հանցակցին նույնպես, սակայն նա մինչ դատավարությունը պարտավորվել է չլքել երկիրը: Գործի մեջ ներգրավված անձանցից էր նաև դիմահարդարը, ով օգնել է կողմնակի անձին մուտք գործել գաղութի տարածք: -0-