ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
Էրդողանն առաջին անգամ է նման կերպ սահմանել իր բանակի նպատակը, հաղորդում է Life.ru–ն։
«Մենք երկար համբերեցինք, սակայն ստիպված էինք ներխուժել «Սիրիայի ազատ բանակի» հետ միասին», – Ստամբուլում նշել է Էրդողանը։
Մինչ այդ Սիրիայի տարածքում թուրքական զորքի ներկայության պաշտոնական պատճառը ԻՊ–ի դեմ պայքարն էր։ Օգոստոսի 24–ին սկսվեց «Եփրատի վահան» օպերացիան, որի նպատակն է ահաբեկիչներին ոչնչացնելը։–0–