485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ–ն ժամանակավոր նախագահ է ընտրել ադրբեջանամետ Ագրամունտի հրաժարականից հետո (ՖՈՏՈ)
21:05
10 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրիակիդիսը երեքշաբթի ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր նախագահ։ Երրորդ փուլում նա հավաքել է 132 ձայն, նրա մրցակիցը` լիտվացի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսը, ստացել է 84 ձայն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

временный председатель ПАСЕ Стелла Кириакидис

ԵԽԽՎ–ի նոր նախագահը կմնա իր պաշտոնում մինչև հաջորդ նստաշրջանի մեկնարկ, որը կանցկացվի 2018 թ.–ի հունվարի 22–26–ը Ստրասբուրգում։ ԵԽԽՎ–ն նախագահ ընտրեց այն բանից հետո, երբ նախորդ ուրբաթ հրաժարական տվեց նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։

Ագրամունտի շուրջ սկանդալը ծագեց ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ, երբ եվրախորհրդարանականները քննադատեցին իսպանացուն մարտին Պետդումայի պատգամավորների հետ Սիրիա այցելելու համար։ Ապրիլի 28–ին ԵԽԽՎ բյուրոն անվստահության ոտում հայտարարեց Ագրամունտի նկատմամբ։

ԵԽԽՎ խոսնակի պաշտոնում Ագրամունտի լիազորությունների ժամկետը լրանում էր 2018 թ.–ի հունվարին։

Կիրիակիդիսը ԵԽԽՎ–ում ներկայացնում է Կիպրոսի պատվիրակությունը 2016 թ.–ի հունիսի 20–ից։ Նա ԵԽԽՎ ժամանակավոր նախագահի պաշտոնին առաջադրվել է որպես անկախ թեկնածու։

Կիրիակիդիսը գլխավորում է ԵԽԽՎ–ի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման կոմիտեն։ Նախորդ նստաշրջանի ժամանակ նա այն խորհրդարանականներից մեկն էր, ով ստորագրեց պաշտոնից Ագրամունտին հեռացնելու միջնորդությունը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: