481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ցուկերբերգը դեկրետային արձակուրդ կվերցնի
14:42
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ դստեր լույս աշխարհ գալուց հետո երկու ամսով դեկրետային արձակուրդ կվերցնի։ Նա այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում, գրում է Lenta.ru–ն։

 «Սա շատ անձնական որոշում է, և ես որոշեցի երկու ամսով արձակուրդ վերցնել երեխային խնամելու համար», – գրել է Ցուկերբերգը։

Նա ներկայացրել է մի շարք ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` երեխայի լույս աշխարհ գալուց հետո ծնողների ժամանակավոր արձակուրդը դրական է ազդում ընտանեկան հարաբերությունների վրա։

Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը երեխայի են սպասում >>

 Ցուկերբերգը չի նշել, թե ով է փոխարինելու իրեն ընկերության ղեկավարի պաշտոնում։ Ըստ Reuters–ի` Ցուկերբերգի պաշտոնի հնարավոր թեկնածուներից են Facebook–ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգն ու թոփ–մենեջեր Քրիս Քոքսը։

Գործարարը նաև պատմել է, թե ինչպես է կնոջ` Պրիսցիլայի հետ պատրաստվում դստեր լույս աշխարհ գալուն։ «Մենք հավաքում ենք մեր սիրելի մանկական գրքերն ու խաղալիքները», – նշել է նա և հրապարակել մանկասայլակի լուսանկար։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։