ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
Ինչպես հաղորդում է
ՏԱՍՍ–ը, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին, ուժայինները «Բինա» առևտրի կենտրոնի մոտակայքում ձերբակալել են Էմին Ջամիին, ով դիմադրություն է ցույց տվել և փորձել է պայթեցնել մահապարտի գոտին։
«Նա ոչնչացվել է հատուկ օպերատիվ խմբի պատասխան գործողությունների արդյունքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի 38–ամյա քաղաքացի Էմին Ջամին 2007 թ.–ին դատապարտվել էր Նաիֆա ալ–Բադավի ահաբեկչական կազմակերպության գործողություններին մասնակցելու համար։ 2016 թ.–ի սկզբին Ջամին ազատ էր արձակվել և կրկին կապ հաստատել գրոհայինների հետ, նրան կասկածում էին Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ։–0–