483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից 10 տարիների ընթացքում անօրինական կերպով շուրջ 9.8 մլրդ դոլար է դուրս բերվել
19:06
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կապիտալի անօրինական դուրսբերման ցուցանիշով 70–րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ Global Financial Integrity–ի «Զարգացող երկրներից կապիտալի անօրինական դուրսբերումը» (Illicit Financial Flows from Developing Countries: 2004-2013)ամենամյա ուսումնասիրության համաձայն, Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվում մոտ 983 մլն դոլար։

GFI հետազոտական կազմակերպությունը գնահատել է 149 երկրների տվյալները 2004-2013 թվականներին, որոնք տեղեկություն ունեն կապիտալի անօրինական դուրսբերման մասին։

GFI–ի տվյալների համաձայն, Հայաստանից 10 տարիների ընթացքում անօրինական դուրս է բերվել մոտ 9.8 մլրդ դոլար (Հայաստանի ՀՆԱ–ն 2014 թվականին` $10,4 մլրդ)։

Այդ ժամանակահատվածում հանրապետությունից կապիտալի անօրինական արտահոսքի կտրուկ աճ է գրանցվել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին` 1.15 մլրդ դոլար (աճը` 43,3%), սակայն 2009 թվականին նվազել է 19.8 տոկոսով։ Հարկ է նշել, որ, սկսած 2010 թվականից, հանրապետությունից անօրինական արտահոսքը 2013 թվականին հասել է 1.8 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, GFI տվյալներով, զարգացող երկրները ստվերային արտահանման հաշվին տարեկան կորցնում են շուրջ 1 տրլն դոլար։ Վերլուծությունում նշված տասնամյակում զարգացող երկրներից անօրինական կերպով դուրս է բերվել 7.8 տրլն դոլար, ընդ որում` դուրս բերվող միջոցների ծավալը տարեցտարի աճում է 6.5 տոկսով` կրկնակի արագ, քան այդ երկրների ՀՆԱ–ն, հաշվարկել է GFI–ը։

Ինչպես նշում են GFI–ում, կապիտալի մոտ 80 տոկոսը, այսինքն ավելի քան 800 մլրդ դոլար տարեկան դուրս է բերվում մաքսակետում ապրանքների արժեքի ոչ հավաստի հայտարարագրման միջոցով (արտահանման արժեքի նվազեցման և ներկրման բարձրացման միջոցով)։

GFI զեկույցի համաձայն, Չինաստանն ու Ռուսաստանը դարձել են կապիտալի անօրինական դուրսբերման առաջատարներ։ Այսպես, Չինաստանից կապիտալի տարեկան անօրինական դուրսբերումը կազմում է 139.2 մլրդ դոլար, Ռուսաստանում այդ թիվը կազմում է 104.9 մլրդ դոլար, ընդ որում` 10 տարիների ընթացքում դուրս է բերվել 1 049.7 մլրդ դոլար։ Կապիտալի անօրինական արտահոսքի առաջատարների հնգյակում են նաև` Մեքսիկան` 52.8 մլրդ դոլար, Հնդկաստան` 51 մլրդ դոլար և Մալայզիա` 41.8 մլրդ դրամ։

Global Financial Integrity–ն ամերիկյան հետազոտական կազմակերպություն է, որը վերլուծում է զարգացող երկրներից անօրիանական ֆինանսական հոսքերը և կողմ է հանդես գալիս ազգային և միջազգային քայլեր ձեռնարկելուն, որոնք կոչված են դրանք կրճատել։ GFI հաշվարկի մեթոդիկան հաշվի է առնում երկրից միայն անօրինական դուրսբերված միջոցները, փաստաթղթերում չարտացոլված գործառույթները։ GFI–ը կարևորագույն ուղի է համարում արտահանման և ներկրման փաստացի արժեքի նվազեցումը կամ բարձրացումը մաքսային հայտարարագրման դեպքում` դրան բաժին է ընկնում կապիտալի անօրինական արտահոսքի 83.4 տոկոսը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: