480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության բողոքի ակցիան է անցկացվել ՀՀ կառավարության շենքի առջև
15:59
20 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան է անցկացվել հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի առջև:

Ցուցարարները պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը, որը, նրանց խոսքերով, վնասում է Թռչկանի ջրվեժին, որը 2008 թ.-ին Հայաստանի ջրաբանական հուշարձան է ճանաչվել:

«Բողոքի այսօրվա ակցիայի հիմնական նպատակն է հասնել շինարարական աշխատանքների դադարեցմանը` մինչ Հանրային խորհրդի կողմից պաշտոնական թույլտվության ստացումը», - լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Լևոն Գալուստյանը:

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն, ստանալով համապատասխան արտոնագիր, 1050 կիլովատ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրոկայան է կառուցում ջրվեժի տարածքում՝ Չիչխան գետի հունի մոտ:

Նրա խոսքերով՝ իրենք բազմաթիվ անգամ դիմել են ՀՀ բնապհապնության նախարարությանն ու ՀԷԿ-ի կառուցումն իրականացնող ընկերությանը, սակայն պաշտոնական գրավոր որոշում չեն ստացել:

«Բազմաթիվ գրավոր բողոքներից հետո մեզ խոստացան դադարեցնել աշխատանքներն ու արեցին դա ընդամենը 20 օրով, ինչից հետո շինարարությունը վերսկսվեց: Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի այդ հարցը քննարկի Հանրային խորհուրդը, որին կմասնակցեն մասնագետները, ովքեր վերջնական որոշում կընդունեն», - տեղեկացրեց Գալուստյանը:

Բացի այդ, ակցիայի նախաձեռնողները պնդում են, որ Բնապահպանության նախարարությունը հետաքրքրված չէ բնական հուշարձանների պահպանմամբ:

Հատուկ պահպանվող բնական տարածքների մասին օրենքի համաձայն՝ բնական հուշարձանների գտնվելու վայրում արգելվում է ամեն տեսակի գործունեություն, որը սպառնում է հուշարձանի պահպանմանը:

Սակայն չնայած այս ամենին, ՀԷԿ-ի կառուցման նախագիծը դրական բնապահպանական փորձաքննություն է անցել:

ՀՀ բնապահպանության նախարար Արա Հարությունյանն իր հերթին նշեց, որ շինարարական աշխատանքները համապատասխանում են բոլոր պահանջվող նորմերին և չափորոշիչներին ու չեն կարող վնաս հասցնել ջրվեժին և մոտակա տարածքին:

«ՀԷԿ-ը ջրվեժի կողքին չի կառուցվում, այն բավականին հեռու է, և միակ ծագող հարցը ջրվեժի ջրի օգտագործումն է, և դա միայն այն դեպքում, երբ ջրի մակարդակը կգերազանցի նշված նորմերը», - ասաց Հարությունյանը:

Նախարարի խոսքերով՝ իրենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացրել են Հանրային խորհուրդ, և խորհրդի նիստից հետո վերջնական որոշում կընդունվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: