486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ շրջանականերում համագործակցությունը 2008թ. ընթացքում շարունակել է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը
11:36
22 Հունվարի 2009

ԱՊՀ շրջանականերում  համագործակցությունը 2008թ. ընթացքում շարունակել է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։

«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ շրջանակում ծավալվող գործընթացներին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բարձրագույն մակարդակով մասնակցել է ԱՊՀ շրջանակում տեղի ունեցած պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին», - ասվում է փաստաթղթում։

ՀՀ արտգործնախարարությունից հիշեցրել են, որ 2008 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցերով եղել է Ուկրաինայում, Ղրղզստանում և Ղազախստանում: 

«ՀՀ նախագահն այցելել է Ղրիմ` Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակի արարողությանը: Այցելության ընթացքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ», - ասվում է հաշվետվության մեջ։

Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ 2008 թ.-ին շարունակել են զարգանալ հայ-ղազախական հարաբերությունները։ Տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Աստանա և հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Հայկական կողմն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԱՊՀ տնտեսական զարգացման Հայեցակարգի մշակմանն ու ընդունմանը», - ասվում է հաշվետվության մեջ։

Բացի այդ, նոյեմբերի 27-28-ին կայացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուս։ Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: