484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվող «Մինի-թենիս» բարեգործական ծրագրին կմասնակցի 300 երեխա
18:49
23 Դեկտեմբերի 2008

300 երեխա 2009 թ.-ին Երևանում կմասնակցի «Մինի-թենիս» բարեգործական ծրագրին, հայտնեց ՀՀ թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։  

«2008 թ.-ին «Մինի-թենիս» ծրագրին մասնակցել է 200 երեխա, իսկ մյուս տարում նրանց թիվը կավելանա ևս 100-ով»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փամբուկյանը։ 

«Մինի-թենիս» բարեգործական ծրագիրը Թենիսի միջազգային ֆեդերացիայի(ITF)  կողմից իրականացվում է այն երկրներում, որտեղ մեծ թենիսն է զարգանում։ Ծրագրի շրջանակներում մինչև 8 տարեկան երեխաներն անվճար թենիս են սովորում։ 

Տվյալ ծրագրի իրականացման համար ITF երեխաներին հատուկ ռակետներ և գնդակներ է հատկացնում։ Թենիսի ֆեդերացիան էլ իր կողմից կորտերն է տրամադրում, որտեղ երեխաներն անվճար թենիս են սովորում։

Հայաստանում ծրագիրը գործում է 2002 թ.-ից։ Փամբուկյանի խոսքերով, մինչև 2008 թ.-ը ծրագիրն անցկացվում էր հայկական դպրոցներում, որտեղ 1-2–րդ դասարանների աշակերտները ֆիզկուլտուրայի փոխարեն թենիս էին պարապում, իսկ սովորեցնում էին նրանց ֆիզկուլտուրայի վերապատրաստված ուսուցիչները։ Սակայն 2008 թ.-ից ծրագիրն սկսեց անցկացվել հենց Ֆեդերացիայում, որտեղ իսկական կորտեր ու պրոֆեսիոնալ մարզիչներ կան։

Փամբուկյանի խոսքերով, «Մինի-թենիս» ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի, քանի որ առաջին հերթին, այն մերձեցնում է երեխաներին սպորտի հետ, և երկրորդ հերթին, թույլ է տալիս նոր տաղանդներ հայտնաբերել երեխաների շրջանում։

«Այդ իսկ պատճառով հաջորդ տարվանից ընդունելությունն առանց սահմանափակումների կլինի, և դասընթացներին կկարողանան մասնակցել բոլոր ցանկացող երեխաները»,- նշեց Փամբուկյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: