487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Փախստականների գյուղում վերանորոգվել են խմելու ջրի ջրագիծն ու մանկապարտեզը
13:04
25 Սեպտեմբերի 2007

Փախստականների Եղեգիս գյուղում վերանորոգվել են  խմելու ջրի ջրագիծն ու մանկապարտեզը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, սեպտեմբերի 25-ին կայացել է Եղեգիս գյուղի խմելու ջրի վերանորոգված ջրագծի և մանկապարտեզի վերանորոգված տարածքների բացման հանդիսավոր արարողությունները, որոնց  մասնակցել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Ռուդոլֆ Պերինան, ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդասիրական օգնության գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը, Վայոց Ձոր մարզի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը:

«ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ վերակառուցվել է խմելու ջրի համակարգը` ջրընդունիչ ավազանը, կարգավորիչ ջրամբարը և ջրբաշխական կետերը, այսպիսով կլոր տարին ջրով ապահովելով գյուղի 148 տները»,-ասված է հաղորդագրությունում:

Ծրագիրն աջակցվել է մարզպետարանի կողմից և ստացել գյուղի ներդրումը աշխատուժի և շինանյութերի տեսքով: Այս ծրագիրն իրականցվել է Միջազգային օգնություն և զարգացում կազմակերպության կողմից:

«Նույն գյուղում  դեսպանն ու պարոն Օբերնդորֆերը կտրեցին ժապավենը Եղեգիսի մանկապարտեզի մուտքի մոտ: ԱՄՆ պետդեպարտամենտի BPRM-ի ֆինանսավորմամբ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը լիովին վերանորոգել է մանկապարտեզի ննջասենյակն ու խաղասենյակը»,-տեղեկացրեցին դեսպանատան մամուլի գրասենայկից:

Գործընկեր կազմակերպությունների օգնությամբ դրանք կահավորվել են և հագեցվել անհրաժեշտ պարագաներով:

Եղեգիսը տեղակայված է Երևանից 150 կմ հեռու, բարձր սարերում: Բնակչության շուրջ 75տոկոսը փախստականներ են Ադրբեջանից:

Ունենալով ավելի քան 430 շահառու կազմակերպությունների ցանց, Քաունթերփարթը ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ մարդասիրական ծրագրերի առաջատար կազմակերպություններից է Հայաստանում:

Հայաստանում IRD-ն գործում է 2001 թվականից և ներկայումս իրականացնում է «Անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների բաշխում» ծրագիրը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: