486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Վանաձոր քաղաքում բացվել է «Ամերիկյան անկյունը»
18:08
12 Սեպտեմբերի 2007

Վանաձորում բացվել է «Ամերիկյան անկյուն»։ Ինչպես բացման արարողության ժամանակ հայտնեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան, «անկյունը» Վանաձորի և Լոռու բնակիչներին հնարավորություն կտա օգտվել հաստատության կողմից տրամադրվող բազմաթիվ ծառայություններից։

Նրա խոսքերով, «Ամերիկյան անկյունը կարող է խորացնել  Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը և փոխըմբռնումը»։   

«Ամերիկյան անկյունները» ողջ աշխարհում գործող ամերիկյան ոճով գրադարաններ են, որտեղ անգլերենով տեղեկություններ են զետեղված ԱՄՆ-ի մասին։

Այսօր գործող նման «անկյունների» ցանցը ողջ աշխարհում հաշվվում է 370 գրադարան, որոնք ստեղծվել են ԱՄՆ պետքարտուղարության և տվյալ երկրի տեղական կազմակերպությունների համատեղ ջանքերով։

Գրադարաններում ներկայացված է ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացված տարբեր ձևերով՝ հանրամատչելի տեղեկատվական և գեղարվեստական գրականության, ամսագրերի և տեսանյութերի տեսքով։ 

Այդ նյութերը տեղեկություն են պարունակում ամերիկյան հասարակության, ԱՄՆ-ում կրթության կամ բիզնեսով զբաղվելու հարցերի, այդ երկրի պատմության և անգլերեն լեզվի ուսումնասիրման վերաբերյալ։

«Անկյան» այցելուները կարող են օգտվել ինտերնետից, մասնակցել տարբեր դասախոսություների և խորհրդաժողովների։ Այստեղ բոլոր ծառայություններն անվճար են և մատչելի։

Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2005-ին։ Այսօր երկրում գործում է երեք «Ամերիկյան անկյուն», Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում, գիտատեխնիկական տեղեկատվության Գյումրու ներկայացուցչությունում և Վանաձորում։ Մոտ ապագայում, հոկտեմբերի 1-ին թվով չորրոդ «Ամերիկյան անկյունը» կբացվի Կապանում։—0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: