480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Վանաձորի Հայորդյաց տան հիմնարկեքը
11:22
31 Օգոստոսի 2007

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Հայորդյաց տան հիմնարկեքի արարողությունը, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության համաձայն՝ աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցականների թափորով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հայորդյաց տան բարերարներ տեր և տիկին Սարգիս և Հռութ Բեդևյանները առաջնորդվել են  դեպի շինարարական հրապարակ:

«Գեղեցիկ մի նվեր է, որ մատուցվում է այսօր բարերարների կողմից մեր սիրելի զավակներին ուսումնական նոր տարվա բացման նախաշեմին: Շնորհավորում ենք մեր սիրասուն զավակներին, ովքեր պիտի գան Հայորդյաց տուն ուսանելու, գան այստեղ իրենց անձերը կրթելու, որպեսզի արժանավոր զավակները լինեն մեր երկրի և կառուցեն կյանքի նոր օրը» - նշել է Ամենայն Հայոց Հայրապետն օրհնության և գնահատանքի  իր խոսքում:

Նորին Սրբությունն  իր գնահատանքն է հայտնել  Հայորդյաց տան բարերարներ տեր և տիկին Սարգիս և Հռութ Բեդևյաններին, որոնց ազնիվ հանձնառության շնորհիվ Վանաձորում արդեն երկու տարի առաջ կառուցվել և օծվել էր Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքի խոսքն է ուղղել նաև  Գուգարաց թեմի  առաջնորդին, ինչպես նաև մարզպետին և քաղաքապետին Հայոց Եկեղեցու առաքելությանն իրենց աջակցության համար: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքներն է բերել  նաև Վանաձորի բնակիչներին։

Մինչ հիմնարկեքի արարողությունը մարզային ու քաղաքային իշխանությունների ու վանաձորցիների անունից Նորին Սրբությանը ողջունել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել նաև ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ազգային բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանները, Մայր Աթոռի միաբաններ, ուխտավորներ և բազում հյուրեր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: