484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզային ԶԼՄ-ները մայրաքաղաքայիններից ազատ են. կարծիք
16:26
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզերում գործող ԶԼՄ-ներն ավելի ազատ ու անկախ են, քան մայրաքաղաքայինները: Հինգշաբթի այսպիսի հայտարարություն է արել Վանաձորի «Լոռի-ՀԸ» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Նրա խոսքերով, մասնավորապես մարզային հեռուստաալիքները երևանյան ալիքներից ավելի հաճախ և ազատ են եթեր թողարկում ընդդիմադիր բնույթի քննադատական նյութեր:

«Մեր ռեպորտաժներում մենք անդրադառնում ենք քաղաքի և մարզի բոլոր հիմնախնդիրներին, այդ թվում առանց վախենալու քննադատում ենք պաշտոնակատար անձանց այս կամ այն գործողությունները»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ չնայած  որոշ լրագրողների վրա ճնշում գործադրելու փորձեր արվում են, այնուամենայնիվ, հեռուստաընկերության աշխատանքի վրա, ընդհանուր առմամբ, դա չի ազդում:

«Ավելի հաճախ, մենք իհարկե լուսաբանում ենք տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները, քանի որ մեր հեռուստադիտողին հենց դա է հետաքրքրում: Բացի այդ քաղաքականությունից մենք հազվադեպ ենք խոսում, քանի որ քաղաքը բավականին հեռու է գտնվում մայրաքաղաքից` երկրի քաղաքական կենտրոնից»,- ասաց տնօրենը:

Freedom House իրավապաշտպան ընկերությունը աշխարհում խոսքի ազատության ավանդական վարկանիշում Հայաստանին դասել է «անազատ» մամուլի երկրների շարքին: Ըստ 2007թ. վարկանիշի Հայաստանը 195 երկրներից զբաղեցրել է 142-րդ տեղը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։