486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սան-Ֆրանցիսկոյում բացվում է հայկական տեխնոլոգիաների ArmTech – 2007 գլոբալ համաժողովը
13:47
04 Հուլիսի 2007

Չորեքշաբթի Սան-Ֆրանցիսկոյում բացվում է հայկական տեխնոլոգիաների (Armenian Technology Congress - ArmTech - 2007) գլոբալ համաժողովը, որը կտևի մինչև հուլիսի 7-ը։ Սա նման ծավալի առաջին համաժողովն է, նախատեսված այն պրոֆեսիոնալների համար, որոնք հետաքրքված են գլոբալ  հայ հասարակությամբ և Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ:

Համաժողովի նպատակն է գործող բիզնեսի ներկայացուցիչների միջև խթանել պրոֆեսիոնալ կապերը և ստեղծել փոխշահավետ հարաբերություններ: Համաժողովի առավելությունների թվում կարելի է ընդգծել Հայաստանի  իմիջի ձևավորումը որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, հայկական բարձր տեխնոլոգիաների առաջընթացը միջազգային շուկայում և այս ոլորտում համահայկական միջազգային ցանցի ստեղծումը:

Համաժողովի հիմնական թեմաների ցուցակում ներգրավված են ավտոմատացումը և կառավարումը, կիսաուղեցույցները և նանոտեխնոլոգիաները, ձեռնարկությունների ծրագրային ապահովումը, ինտերնետը և թվային կոմունիկացիաները, ռազմական, ավիատիեզերական և տրանսպորտային համակարգերը, անվտանգությունը և գաղտնիությունը, պլանավորման ավտոմատացված համակարգերը:

Սան-Ֆրանցիսկոյում հայկական տեխնոլոգիաների ArmTech – 2007 գլոբալ համաժողովին մասնակցող հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի նախագահի տնտեսական հարցերի գծով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, որը հանդես կգա համաժողովի մասնակիցներին ուղղված ուղեձով:

Բացի այդ, պլանավորված են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Կալիֆորնիայի սենատոր Ջո Սիմիթյանի (Joe Simitian),  Synopsys.Inc  նախագահ Չի-Ֆուն Չանի (Dr.Chi-Foon Chan) և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները:

Ինչպես նշեց «Վիասֆեր Ինթերնեյշնլ» (Viasphere International Inc., Silicon Valley, USA) ընկերության ղեկավար, ArmTech Congress-ի նախագահ Թոնի Մորոյանը (Tony Moroyan), Համաժողովին մասնակցելով, Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը թույլ կտա ներկայացնել երկրի առաջընթացը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրավել և ավելացնել ներդրումների չափը տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում, կազմակերպել հայկական ՏՏ-ապրանքների արտահանումը և հարթել հարաբերությունները բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի աշխարհի բոլոր խոշոր առաջատար ընկերությունների հետ: 

Միջոցառմանը կմասնակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ավելի քան 500 հայկական կազմակերպություններ ոչ միայն Հայաստանից և ԱՄՆ-ից, այլև՝ Եվրոպայից, Բրազիլիայից, Կանադայից և այլ երկրներից:

Միաժամանակ համաժողովի ընթացքում Հայաստանը կներկայացնեն 50 ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը և տեխնիկան, օրգանական քիմիան, կենսատեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան, էներգետիկան, այլընտրանքային էներգետիկան:

Բացի այդ, համաժողովին մասնակցելու համար բարձր տեխնոլոգիաների ոլորտից ընտրվել են 25-30 հայկական ներդրումային նախագծեր, որոնք կներկայացվեն ԱՄՆ պոտենցիալ ներդրողներին:

«Այս համաժողովը հանդիսանում է Հայաստանում ՏՏ ոլորտում իր նշանակությամբ երկրորդ խոշոր նախագիծը, որը անցկացվելու է ԱՄՆ-ում: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին համաժողովը անցկացվել է Նյու-Յորքում 2001 թվականի մայիսին, որտեղ Հայաստանը պոտենցիալ ներդրողներին ներկայացրեց 30 ընկերություններ և 14 ներդրումային նախագծեր, որոնցից շատերն այսօր իրագործված են», - ասաց Համաժողովի կազմակերպիչ, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն՝ Վահան Մովսիսյանը:

Նա հույս հայտնեց, որ Սան-Ֆրանցիսկոյի համաժողովի արդյունքում ArmTech գործող համաժողովը Հայաստանում մշտական/շարունակական բնույթ կկրի:

Հայաստանը տեղեկատվական և հեռուստակոմունիկացիոն տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության այլ ոլորտների զարգացման խթանիչ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ գործում են մոտ 200 ձեռնարկություններ, որոնք ունեն թվով 5000 աշխատակիցներ:

Դրանցից ավելի քան 30%-ը արտասահմանյան ներդրումներով ընկերություններ են: 2006 թվականի տարեկան արդյունքներով արտադրության ծավալը գնահատվում է մոտավորապես $100 մլն., իսկ աճը 2005 թվականի համեմատությամբ՝ գրեթե 20%:

Ոլորտի արտադրության ընդհանուր ծավալի մոտ 85%-ը արտահանվում է:

 ՀՆԱ-ի 2%-ը կազմում է տեղեկատվական տեխնոլոգիաները:  Արտասահմանյան ներդրումների ծավալը գնահատվում է ոչ պակաս, քան՝ $10-15 մլն.:

Ենթադրվում է, որ 2007 թվականին ՏՏ-տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների չափը կհասնի տասնյակ միլիոն դոլարների: 2006 թվականին Հայաստանի կառավարությունը երեք պայմանագրեր է ստորագրել այդ ոլորտում գործող խոշորագույն ընկերությունների հետ՝ Alcatel, Sun Microsystems և Hewlett Packard, իսկ 2007 թվականին՝ Microsoft-ի հետ: --0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։