478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանն ու Կիրիենկոն բարձր են գնահատում էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը
16:07
07 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերգեյ Կիրիենկոն և «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն չորեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում բարձր են գնահատել էներգետիկայի ոլորտում հայ–ռուսական գործակցության մակարդակը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ընդգծելով, որ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարևոր և ուրույն տեղն ունի, Հանրապետության նախագահը նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս ՌԴ Նախագահի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին։

Սերգեյ Կիրիենկոն գոհունակությամբ է խոսել Երևանում այսօր կայացած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի և արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին: Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին:

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել՝ համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։