483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Աուդիտորները կստուգեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությունը
22:08
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մասնագետները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության անկախ աուդիտ կիրականացնեն։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԷՑ ընկերության գործունեության հետ կապված հարցեր, և ՀՀ նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սարգսյանի խոսքով` ճիշտ կլինի, որ միջկառավարական հանձնաժողովը առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը:

Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է:

«Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սոկոլովն իր հերթին նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը։

ՀՀ նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, «և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն»:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի տեղաբաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: