441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնարկ տվեց տնտեսական հեղափոխությանը Հայաստանում

14:30
12 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքաշբթի ծանուցեց երկրում տնտեսական հեղափոխության մեկնարկը։ Այդ մասին հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական տեղեկատվության գործակալությունը։

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի քննարկում է կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը։

«Այսօր խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարում եմ Հայաստանում համազգային տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիան, ամենաթողությունը, կլանային համակարգը և կպայքարի աղքատության, գործազրկության և անգործության դեմ»,– ասաց Փաշինյանը։

Նա պատմեց, որ այն հարցերի պատասխանները, թե ինչպես է իրականացվելու հեղափոխությունը, տրված են կառավարության ծրագրում, որը հենվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրա։

Նրա խոսքով, տնտեսական հեղափոխությունը կիրականացվի նույն գործիքակազմով, ինչը և քաղաքականն էր։ Փաշինյանն ընդգծեց, որ 2013 թվականին հիմնադրված իր քաղաքական ուժին պահանջվեց հինգ տարի` երկրում ոչ բռնի թավշյա հեղափոխություն իրականացնելու համար։

Վարչապետը հիշեցրեց, որ հեղափոխության հիմնական գործիքը Facebook–ի առցանց հեռարձակումներն էին, իսկ ֆինանսական ռեսուրսները հավաքվեցին նվիրատվությունների տեսքով։

Загружается новость ... "Право"

«Հեղափոխությունը հնարավոր դարձավ, այդ թվում շնորհիվ նրա, որ մեր քաղաքական ուժը որևէ մեկի առջև ֆինանսական կամ քաղաքական պարտավորություններ չուներ։ Սա կարևոր գործոն է, որն ապահովում է Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխանությունը։ Մեր միակ պարտավորությունը ժողովրդի առջև է։ Մենք մտադիր ենք օգտագործել նրանից ստացած մանդատը` երկրում իրական տնտեսական փոփոխություններ իրականացնելու համար»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական թավշյա հեղափոխությունը երկրի պատմության մեջ ամենամեծ ստարտափն էր, և տնտեսական հեղափոխության հիմքը կլինի նույնպիսին։

«Անհրաժեշտ է քաղաքացիների վարքագծի փոփոխություն։ Հետևաբար, տնտեսական հեղափոխությունն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ քաղաքացիները փոխեն ոչ միայն իրենց քաղաքական, այլ նաև տնտեսական վարքագիծը։ Մեր խնդիրն է լինելու դրա համար անհրաժեշտ հնարավորությունների խթանումն ու ստեղծումը»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հենց այդ պատճառով էլ կառավարության ծրագրում ներկայացվել են շատ քիչ թվեր։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան քաղաքացիներ կարձագանքեն մեր կոչին, կցանկանան դառնալ տնտեսական ակտիվիստներ և օգտվեն տրված հնարավորություններից։
Հավատում ենք, որ կլինեն հարյուր հազարավորներ, միլիոններ, բայց չենք ուզում ճնշել նրանց կամ կանխատեսել»,– ասաց Փաշինյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները