+28
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հնչեցրել է «Մեղրի» ԱՏԳ–ի շահագործման հետ կապված խնդիրները

17:54
11 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։

«Անցյալ տարի ես այցելեցի Մեղրի, և պարզվեց, որ ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ արագ սեփականաշնորհել են շրջակա ամբողջ տարածքը, երբ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ԱՏԳ։ Հարուցվել է քրեական գործ, որ սեփականաշնորհումն անօրինական ճանաչվի։ Ներկայում դատական վարույթ է իրականացվում»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանապահ ուղեկալին, ապա այդ հարցը հայ–իրանական հանձնաժողովի քննարկման հարց է։

«Դուք գիտեք, որ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա։ Մեր հաշվարկներով, այն հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականին։ Մինչ այդ մենք հողերը կվերադարձնենք։ Ինչ վերաբերում է շինարարության գներին, ապա այնտեղ կան նաև տարաձայնություններ։ Շինարարը կարծում է, որ ինքն ավելի շատ պիտի ստանա, իսկ նախագիծն իրականակում այլ է եղել։ Մենք կփորձենք լուծել նաև այդ հարցը»,– ասաց Փաշինյանը։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Մեղրիի ԱՏԳ կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն դոլար, որից 28 մլն դոլարը` կապիտալ ծախսեր։ Դա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գերակա ներդրումային ծրագրերից մեկն էր, որը նախատեսել է 10–15 հա մակերեսով ԱՏԳ ստեղծում` մինչև 45-50 հա ընդլայնվելու հնարավորությամբ։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:30
19 Սեպտեմբերի 2019
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. նախագծի ղեկավար
Նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
16:24
10 Սեպտեմբերի 2019
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանվելով 5.5 տոկոս
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:
17:19
09 Սեպտեմբերի 2019
IFC–ն և Ամերիաբանկը պատմեցին ՀՀ ջերմոցային տնտեսությունում կատարած ներդրումների հաջողությունների մասին
Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
12:59
07 Սեպտեմբերի 2019
Ավելի քան 100 մլն դոլարի ներարկում տնտեսության մեջ. Հայաստանի համար աննախադեպ տնտեսական առաջարկ է իրագործվելու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը քննարկում է տնտեսական մի աննախադեպ առաջարկ:
18:52
05 Սեպտեմբերի 2019
Moody's–ը բարելավել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշը մինչև B1
Moody's գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը
15:15
28 Օգոստոսի 2019
ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով:
19:54
27 Օգոստոսի 2019
Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3. Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի որոշումը
15:32
09 Օգոստոսի 2019
Հայաստանի խոշորագույն հարկատուներն ավելի քան 0.5 տրլն դրամ են վճարել պետբյուջե
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում
15:42
06 Օգոստոսի 2019
Պետությանը մեկ տարում պատճառված վնասը գերազանցել է 110 մլրդ դրամը. դատախազություն
Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ:
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
17:31
30 Հուլիսի 2019
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.75%–ի սահմանում
Հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%։