481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ՀՀ ԱԺ խոսնակ
19:24
03 Հոկտեմբերի 2011

Հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, երկուշաբթի ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի (Nabih Berri) հետ հանդիպման ընթացքում, հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո  տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նիրհ Բըրրիի առանձնազրույցը:

Ողջունելով իր գործընկերոջը ` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Բըրրիի պաշտոնական այցը Երևան եւս մեկ վկայություն է երկու ժողովուրդների բարեկամության և պետությունների միջև տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և, հատկապես, միջխորհրդարանական կապերն ամրապնդելու փոխադարձ ցանկության: Նա համոզմունք հայտնեց, որ Նիրհ Բըրրիի այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  բազմաթիվ այլ ոլորտներում: 

«Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարեւոր համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը  բոլոր  ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի ԱԺ նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Պարոն Բըրրին բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցը և նշեց, որ այն նոր թափ հաղորդեց  երկկողմ հարաբերություններին եւ Լիբանանում դրական մեծ արձագանք ունեցավ:

«Պետք է նշեմ, որ մեր երկու երկրների  հարաբերություններում մշտական կամուրջ են հանդիսանում Լիբանանում ապրող մեր հայ եղբայրները, ովքեր ներգրավված են եւ քաղաքական եւ հասարակական կյանքում»,- նշեց Լիբանանի խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում,  քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված  կազմով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: