486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի՝ բնական աղետների կազմակերպման ոլորտում ունեցած փորձը կարող է օգտակար լինել մյուս երկրներին
16:26
30 Սեպտեմբերի 2011

Բնական աղետների կառավարման ոլորտում ունեցած հայկական փորձը կարող է օգտակար լինել մյուս երկրներին, հայտնեց ԵԽ-ի եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի կոմիտեի գործադիր քարտուղար Էլադիո Ֆերնանդես-Գալիանոն:

«Ամենից առաջ դա կրթության ոլորտին է վերաբերում: Հայաստանում դպրոցների և այլ հաստատությունների մակարդակով բնական աղետների կառավարման ուսուցման կայացած և արդյունավետ ծրագրեր են գործում: Այստեղ մասնագիտացված կենտրոն կա, որն այդ հարցերով է զբաղվում` արդյունավետորեն աշխատելով արդեն 20 տարիների շարունակ», - ուրբաթ Կոմիտեի նիստն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց նա:
ԵԽ-ի եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի կոմիտեի նիստն անցկացվել է սեպտեմբերի 29-30-ը Երևանում, դրան մասնակցել է ՀՀ ԱԻՆ ղեկավարությունը, փորձագետներ Եվրոպայից և ԱՊՀ 12 երկրից: Կոմիտեի նիստն առաջին անգամ անցել է Հարավային Կովկասի տարածքում:

«Այսօր Հայաստանում տարբեր սպառնալիքներ կան, որոնք կապված են բնական աղետների հետ: Դրանք երկրաշարժերի, հրաբուխների հետ կապված սպառնալիքներն են: Բացի այդ, դուք պատրաստվում եք նոր ատոմակայան կառուցել, այդ պատճառով շատ լավ է, որ մեր հերթական նիստն անցել է Հայաստանում»,-նշեց Ֆերնանդես-Գալիանոն:

Ըստ նրա, երկօրյա նիստի ընթացքում բավական մեծ ծավալով աշխատանքներ են տարվել: «Մենք առաջիկա 2 տարիների գործողությունների համաեվրոպական ծրագիր ենք մշակել, ինչպես նաև երկու կարևոր առաջարկ ենք հավանության արժանացրել՝ առաջինը վերաբերում է անտառային հրդեհների կանխարգելմանը, երկրորդը` բնակչությանը ռադիոլոգիական սպառնալիքներ հասցնելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը»,- տեղեկացրեց նա:

Ինչպես ասաց Ֆերնանդես-Գալիանոն, Կոմիտեի հովանու ներքո 26 մասնագիտացված կենտրոն է գործում: 

«Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք չորս հիմնական բնագավառում: Առաջինը` աղետների տարբեր տեսակների հանդեպ բնակչության խոցելիության նվազեցումը, երկրորդը` բոլոր մակարդակներում աղետների կառավարման բարելավումը, երրորդը` տարբեր աղետների և հնարավոր հետևանքների մասին բնակչության իրազեկման բարձրացումը, չորրորդը` աղետների մարդկային չափումը, այսինքն` մենք փորձում ենք գլուխ հանել, թե ինչ իրավունքներ ունեն մարդիկ, արդյոք նրանք տեղեկության իրավունք  և պետության ու այլ կողմերից պաշտպանվածություն ունեն», - ասաց նա:

Նիստի ընթացքում Կոմիտեն Էթիկայի օրենսգիրք ընդունեց և Կոմիտեի նոր նախագահ ընտրեց Խորվաթիայի ներկայացուցիչ Դամիր Չեմերինին:
Եվրոպայի Խորհրդի Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագիրը ստեղծվել է 1987 թ.-ին` որպես խոշոր բնական և տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման, աղետների կանխարգելման, պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև  արտակարգ իրավիճակներում կառավարման և օգնության կազմակերպման հարցերով համագործակցության բաց միջկառավարական խումբ:

Հայաստանը համաձայնագրին միացել է 1993 թ.: Ներկայում համաձայնագրին անդամակցում է 26 երկիր (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Իսպանիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Խորվաթիա, Ալժիր, Լիբանան, Մարոկկո):

Համաձայնագիրն ապահովում է աղետների ռիսկերի նվազեցման հարցերի իրագործումը՝ արտակարգ իրավիճակների կանխարգելում, աղետներին պատրաստվածության բարձրացում և արդյունավետ արձագանքում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: