487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն արդյունավետ է համարում հանդիպումն իր սերբ գործընկերոջ հետ
11:15
05 Ապրիլի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկօրյա պաշտոնական այցով Բելգրադում գտնվելով, արդյունավետ է համարել իր հանդիպումը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ արդյունավետ եմ համարում մեր հանդիպումը և հույս ունեմ, որ հայ-սերբական քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում կանոնավոր բնույթ կկրի՝ համատեղ ջանքերի և արդեն ունեցած նախադրյալների շնորհիվ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի նախագահը։

Նա  շնորհակալություն է  հայտնել Նախագահ Տադիչին ջերմ հյուրընկալության համար՝  ուրախությամբ եմ արձանագրելով, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը:

 «Դա գնահատում եմ որպես հայ-սերբական միջպետական հարաբերությունների զարգացման նոր մեկնարկ»,- նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահի խոսքերով, բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր։  «Սակայն նշեմ ամենակարևորը` վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը»,- նշել է նախագահը։

Նրա խոսքերով, կողմերն անդրադարձան նաև 2009թ. հուլիսին Նախագահ Տադիչի  Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման առաջընթացին, նշելով, որ այցից հետո կան որոշակի արդյունքներ,  կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես` քաղաքական ոլորտում։
 
«Մեր երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պարբերաբար հանդիպում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային տարբեր ֆորումների շրջանակներում։ Աշխատանքներ են տարվել իրավապայմանագրային դաշտը հարստացնելու ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը։

Ըստ նրա, ակտիվ զարգացել է հայ-սերբական մշակութային կյանքը, ինչն ամուր հիմք է ստեղծում մեր ժողովուրդների փոխճանաչողության, փոխվստահության բարձրացման, ուստի և՝ այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

«Դրա հետ մեկտեղ՝ նախանշեցինք այն համատեղ քայլերը, որ պետք է ձեռնարկվեն համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար: Առաջին հերթին ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը և ընդգծեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, տուրիզմի և էներգետիկայի ոլորտներում»,- ասել է Սարգսյանը։

Նա գոհունակությամբ նշել է, որ այցի շրջանակներում ստորագրվեցին երկու կարևոր միջկառավարական համաձայնագրեր` օդային հաղորդակցությունների մասին և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին:

«Այդ փաստաթղթերն ընդլայնում են մեր իրավապայմանագրային դաշտն ու լավ նախադրյալներ ստեղծում համագործակցության զարգացման համար»,- ասել է նախագահը։
Նրա խոսքերով, երկուստեք նշվել է մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը:
 
«Հայ և սերբ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում է և նոր որակ ստանում մեր ժամանակներում»,- նշել է նախագահը։

Նրա խոսքերով, երկու երկրների մշակույթի նախարարները ստորագրել են առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագիր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև օգտագործել բոլոր հնարավորությունները հումանիտար կապերի զարգացման ոլորտում, այդ թվում երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով:   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: