480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սահակաշվիլու և Սարգսյանի բանակցությունները հաստատել են Վրաստանի և Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները
19:08
24 Հունվարի 2011

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Հայաստան կատարած այցի ընթացքում անցկացված բարձր մակարդակով հանդիպումները հաստատեցին այն հատուկ հարաբերությունները, որոնք առկա են երկու պետությունների միջև, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարեց նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն։

Սահակաշվիլին Հայաստանում է եղել հունվարի 22-23-ը։ Շաբաթ երեկոյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սահակաշվիլու հանդիպումը, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

«Մեր գնահատականով, սա շատ կարևոր և հետաքրքիր այց էր, առաջին հերթին նոր գերակայությունների տեսանկյունից»,- ասել է մամուլի խոսնակը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը սկսել են զարգացնել համագործակցությունը կրթական ոլորտում և դրա առաջին օրինակը դարձավ դպրոցական օլիմպիադան, որին մասնակցեցին յուրաքանչյուր երկրից 30-ական դպրոցական։ Առաջին հայ-վրացական օլիմպիադայի անցկացման գաղափարը Վրաստանի և Հայաստանի նախագահներինն է։ Անցկացվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադա։

«Նոր սերունդների միջև հարաբերություններն ապագայում չեն սահմանափակվի միայն քաղաքական համագործակցությամբ, արդեն հայտնվում են հասարակական, կրթական և մշակութային ոլորտների ասպեկտներ»,- ասել է Մանջգալաձեն։

Մամուլի խոսնակն ընդգծել է նաև տնտեսական համագործակցության նշանակությունը երկու երկրների միջև և նշել, որ բանակցությունների ընթացքում Երևանում քննարկվել է վրաց-հայկական սահմանը հատելու պարզեցված ռեժիմի մշակման հարցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: