480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Լեհաստանը կզարգացնեն համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում
17:23
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի պաշտպանության նախարարության և ոստիկանության համատեղ պատվիրակությունը Հայաստան կժամանի հունվարի 18-ին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Ըստ նրա, պատվիրակության անդամների հետ կքննարկվեն ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման ծրագրերը։ «Մենք արդեն կոնկրետ համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններ ունենք»,- ասաց Բաղդասարյանը։

Նա տեղեկացրեց, որ Լեհաստանի հետ Հայաստանում թունաքիմիկատների գերեզմանոցների չեզոքացման հարցով համագործակցություն է ծրագրվում։ Ազգային անվտանգության քարտուղարը հիշեցրեց, որ 2011 թվականին Հայաստանում կսկսվի թունաքիմիկատների գերեզմանոցների չեզոքացման լայնածավալ ծրագիր։ Բաղդասարյանի խոսքերով, արդեն պայմանագիր է ստորագրվել «Էքոտեխ» լեհական ընկերության և Հայաստանի ԱԻՆ միջև, և այս տարվանից կսկսվեն գերեզմանոցների չեզոքացման աշխատանքները։

«Սա վերաբերում է ոչ միայն թունաքիմիկատների Նուբարաշենի գերեզմանոցին, այլ մենք նաև այլ վտանգավոր գերեզմանոցներ ունենք, մասնավորապես, Լոռու մարզում։ Արդեն պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր կան, և մենք կսկսենք դրանց իրագործումը»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ լեհական կողմի հետ նաև քննարկվում է «Նաիրիտ» քիմիական գործարանի հետ կապված հարցը։
Նա հայտնեց, որ Լեհաստանի հետ համագործակցությունն այս հարցում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման գլոբալ ծրագրի միայն մի մասն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: