483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարի. ԱԳՆ
16:48
29 Նոյեմբերի 2010

Հունական կառավարությունը հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում է  2011թ.-ին նիստն անցկացնելու հնարավորությունը, ասաց Հունաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Սպիրոս Կուվելիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այդ մասին Կուվելիսը հայտնել է իր հայ գործընկեր Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպման ժամանակ։

Հաղորդագրության համաձայն, այդ կապակցությամբ հունական ԱԳՆ ղեկավարը նշել է հույն գործարարների պատվիրակության հնարավոր այցը Հայաստան` հայ գործընկերների հետ նպատակաուղղված համատեղ ծրագրեր քննարկելու նպատակով։

Հունական կողմը նաեւ առաջարկեց դիտարկել համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում երկկողմ համագործակցության մասին հուշագիր կամ հռչակագիր ստորագրելու հնարավորությունը:

Իր հերթին հունական կողմը, համաձայնելով երկկողմ տնտեսական համագործակցությունը կոնկրետ ու հատուկ ոլորտներին ուղղելու գաղափարին, առաջարկեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները:

Հունաստանի ԱԳ փոխնախարարը հավաստիացրեց, որ Հունաստանն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ համագործակցության զարգացման գործընթացներում:

Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունը նոր խթանների կարիք ունի` քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանն ամուր տնտեսական հիմք ապահովելու համար:

«ՀՀ ԱԳ փոխնախարարը, ներկայացնելով ՀՀ Կառավարության մոտեցումները ԵՄ-ի եւ մասնավորապես, Հունաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ, հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստակամ է հունական կապիտալի համար տարաբնույթ ներդրումային ծրագրերի հնարավորություններ ստեղծելու հարցում»,-  ասվում է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը կարեւորեց նոր համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` հատկապես ՀՀ Նախագահի Հունաստան կատարվելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց երկկողմ փոխանակումների եւ տնտեսական արտոնյալ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ ՍԾՏՀ-ի` որպես տարածաշրջանային համագործակցության օղակի օգտագործման հնարավորությունները:   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: