481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակցել է Հունաստանում կայացած ՍԾՏՀ մասնակից-երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը
15:14
29 Նոյեմբերի 2010

Հայաստանը մասնակցել է նոյեմբերի 26-ին Սալոնիկում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մասնակից-երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպմանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկեկ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը:

Հունաստանը, Ռումինիան և Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած անդամ-երկրները ներկայացված էին փոխնախարարների մակարդակով:

Հանդիպմանը մասնակցել են  նաև ՍԾՏՀ դիտորդ և սեկտորային գործընկեր երկրների, ՍԾՏՀ հարակից կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցները քննարկել և համապատասխան որոշումներ են ընդունել ՍԾՏՀ գործունեության բարելավման, կազմակերպության շրջանակում և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ֆինանսական, ինչպես նաև կազմակերպության խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ:

ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունել են «Սևծովյան տարածաշրջանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ հռչակագիրը», որը կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վեհաժողովին:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր:

Հանդիպման վերջում հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ նախագահությունը Հունաստանից փոխանցվեց Ռումինիային, որը 2011թ. հունվարի 1-ից կստանձնի նախագահողի իր պարտավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ իր գործընկերների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը: