480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է ստացիոնար մանկաբուժական օգնության հարցերին նվիրված ԱՀԿ միջազգային խորհրդակցությունը
14:16
19 Հոկտեմբերի 2010

ԱՀԿ-ի «Ստացիոնար մանկաբուժական օգնության կատարելագործումը. քաղված դասեր» միջազգային խորհրդակցությունը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի շրջանակներում երեքշաբթի մեկնարկել է Երևանում:

ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոն կազմակերպել է ազգային համակարգողների խորհրդակցությունը՝ նպատակ ունենալով աջակցել առողջապահական համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի՝ ստացիոնար մանկաբուժական օգնության կատարելագործմանը:

«Խորհրդակցության հիմնական նպատակներից մեկը գործոնների սահմանումն ու առողջապահական համակարգի կողմից պրակտիկ գործունեությունն է, որոնք պետք է աջակցեն երեխաներին ցուցաբերվող ստացիոնար օգնության որակի բարելավմանը, ինչպես նաև՝ կոնկրետ քայլերի համաձայնեցումը տարածաշրջանային և ազգային մակարդակներում», - նշեց ԱՀԿ-ի տարածաշրջանային բյուրոյի աշխատակից Այգուլ Կուտումուրատովան (Դանիա):

Նրա խոսքերով՝ գործընթացի դինամիկան արտացոլող խնդիրները սեփական ներուժի ավելացումն է, փորձի, մեթոդների փոխանակումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ցանցի ամրապնդումը:

Կուտումուրատովան նաև տեղեկացրեց, որ սկսած 2002 թ.-ից Եվրոպական տարածաշրջանային բյուրոն աջակցում է ստացիոնար մանկաբուժական օգնության բարելավմանն ուղղված լայնածավալ գործընթացին:

«ԱՀԿ-ի կողմից մշակվել են ռազմավարական սկզբունքներ, կլինիկական ձեռնարկներ և գնահատման ու ուսուցման մեթոդներ, որոնք ուղղված են առաջին մակարդակի հիվանդանոցներում մանկաբուժական օգնության ծառայության ամրապնդմանը: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա՝ երկրները մշակել են իրենց սեփական ազգային և տարածաշրջանային ռազմավարությունները, ստացիոնար մանկաբուժական օգնության կատարելագործման ծրագրերն ու նախագծերը», - ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր հերթին նշեց, որ երեխաները կարևոր տեղ են զբաղեցնում ընտանիքի և հայկական պետության արժեհամակարգում:

Նրա խոսքերով՝ անկախության կայացման առաջին տարիներից մայրության և մանկության պահպանման հարցերը գտնվել են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մոր և մանկան առողջության պահպանումն ու բարելավումը ամեն երկրի, այդ թվում նաև Հայաստանի կարևորագույն ռազմավարական խնդիրներից է», - ասաց Քուշկյանը:

Նրա խոսքերով՝ չնայած ֆինանսական ճգնաժամի՝ Հայաստանում բյուջետային հատկացումներն այդ ուղղությամբ չեն կրճատվել:

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին տարիների ընթացքում հատկացված ֆինանսական միջոցների հետևողական աճ է ապահովել, որոնք ուղղված են մոր և մանկան առողջության խնդիրների լուծմանն ու ստացիոնար մանկաբարձական օգնության ոլորտում բարեփոխումների իրագործմանը:

Խորհրդակցությանը մասնակցում են աշխարհի 12 երկրներից, այդ թվում նաև Ալբանիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Թուրքիայից ժամանած պատվիրակություններ:

Համաժողովը կտևի մինչև 2010 թ.-ի հոկտեմբերի 21-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: