486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
13:50
07 Հունիսի 2010

Երևանում կիրակի մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան ութերորդ միջազգային երաժշտական մրցույթը:

«Մրցույթն առաջին հերթին Հայաստանի տարածքում անցկացվող միակ միջազգային երաժշտական մրցույթն է», - փառատոնի բացումից առաջ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ մրցույթը կրում է Արամ Խաչատրյանի անունը, ինչը շատ պարտավորեցնող է՝ նշելով, որ մրցույթի մասնակիցների կողմից Խաչատրյանի ստեղծագործությունների պարտադիր կատարումն օգնում է ընդլայնել այն վայրերի աշխարհագրությունը, որտեղ կատարվում են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Պողոսյանն ասել է, որ այս մրցույթը հնարավորություն է տալիս ժյուրիի կազմում ընդգրկված հայտնի երաժիշտներին ծանոթանալ Հայաստանի երաժշտական դաշտի հետ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի անցկացնել երգչախմբի միջազգային մրցույթ:

Այս տարի մրցույթը կանցկացվի միանգամից երկու մասնագիտություններով՝ ջութակ և թավջութակ, իսկ 2011 թ.-ից մրցույթին կարող են մասնակցել նաև դաշնակահարներն ու կոմպոզիտորները:

Մրցույթը կտևի մինչև հունիսի 14-ը և բաղկացած կլինի բացումից, երեք փուլերից և գալա-համերգից:

Մրցույթին կմասնակցեն 1978 թ.-ի հունիսի 6-ից մինչև 1994 թ.-ի հունիսի 6-ը ծնված երաժիշտները, որոնք ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրիան, Գերմանիան, Լեհաստանը. Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հարավային Կորեան:

Առաջին տեղի մրցանակը կազմում է 15 հազար դոլար, երկրորդ տեղը՝ 10 հազար դոլար և երրորդ տեղը՝ 5 հազար դոլար, իսկ հաղթողը հնարավորություն կստանա մեկ բեմի վրա հանդես գալ Մարիինսկու թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Խաչատրյանի անվան մրցույթի Հոգաբարձուների հաստատված խորհրդի կազմում ընդգրկված է 21 մարդ: Նրանց թվում են ամուսիններ Քշիշտոֆ և Էլժբետա Պենդերեցկիները, դիրիժորներ Վալերիյ Գիորգիևը և Պավել Կոգանը, կոմպոզիտորներ Ստեփան Ռոստոմյանը, Ռոբերտ Ամիրխանյանն ու Էդվարդ Միրզոյանը:

Խորհրդի պատվավոր նախագահն է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է մրցույթը:

Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: