480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Շվեյցարիայի փոխհարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. նախագահ
19:12
27 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Շվեյրացրայի միջև փոխհարաբերությունները բավական դինամիկ են զարգանում, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Երկու երկրների միջև ձևավորված է բովանդակալից և ընդգրկուն օրակարգ,  ստեղծված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ, ինչին մեծապես նպաստել են վերջին տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի փոխայցելությունները»,- ասաց նախագահը ուրբաթ՝ Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյի հետ հանդիպմանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին նախագահի լրատվական ծառայությունից, Սարգսյանն ընդգծել է, որ Շվեյցարիան ավանդաբար ակտիվ է եղել Հայաստանի զարգացման, բարեփոխումների խնդիրների համար տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրման հարցում:

Իր հերթին, Միշլին Քալմի-Ռեյը վերահաստատել է, որ իր երկիրը մշտապես Հայաստանի կողքին է և պատրաստ է ըստ ամենայնի աջակցել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին։ Նա երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային բազան համարել է լավ հիմք առկա ներուժն առավելագույնս օգտագործելու համար։

Քալմի-Ռեյն ընդգծել է շվեյցարական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին։

Նշելով, որ Երևանում գործում է Շվեյցարիայի Զարգացման գործակալության գրասենյակը, նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել նաև Հայաստան դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկելու մասին։ Շվեյցարիայի ԱԳ նախարարը հատկապես կարևորել է փոխգործակցությունը Եվրախորհրդի շրջանակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը։ Նշվել է, որ առևտրական կապերն արագորեն աճում են, սակայն բազային ցուցանիշները, քանի որ, շատ ցածր են եղել, այդ իսկ պատճառով դեռևս  բավարար մակարդակ չի արձանագրվել։

Տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը դիտելով գերակայություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս խնդիրների լուծման գործում ակնկալում  է նաև բարեկամ և գործընկեր երկրների աջակցությունը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: