482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ողջունում է Հայաստանում դեսպանատուն բացելու Լիտվայի իշխանությունների որոշումը
16:33
30 Մայիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Հայաստանում դեսպանատուն բացելու Լիտվայի իշխանությունների որոշումը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի լրատվական ծաառյությունից, այդ մասին նախագահը հայտարարել է ուրբաթ Երևանում՝ ընդունելով Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասի հավատարմագրերը։

Սարգսյանն ավելացրել է, որ պաշտոնական Երևանը  նույնպես նախատեսում է դեսպանատուն բացել Լիտվայում:

Նախագահը հայ-լիտվական փոխհարաբերությունները գնահատել է բարեկամական և գործընկերային: Ընդգծելով երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, նա անհրաժեշտ է համարել տնտեսական գործակցության խթանումը, որը դեռևս ցածր մակարդակի վրա է, թեև ներուժը բավականին մեծ է և համապատասխան իրավական դաշտը ձևավորված է:

Սարգսյանն ընդգծել է ոչ միայն երկկողմ, այլև` բազմակողմ համագործակցության զարգացումը, այդ թվում նաև` եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում: Նշելով, որ Հայաստանի համար եվրոպական ուղղությունը գերակայություն է, Նախագահն ասել է, որ Բալթյան երկրները եվրաինտեգրման լուրջ փորձ են կուտակել, ինչը մեզ համար կարող է շատ օգտակար և ուսանելի լինել:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել նաև լիտվական կողմի մշտական պատրաստակամությունը` խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Իր հերթին, լիտվացի դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Լիտվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում և կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը` նպաստելու երկու երկրների գործակցության հետագա ընդլայնմանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները: