486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարբաղյան հարցը
17:22
08 Մայիսի 2008

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ քննարկել է ղարաբաղյան հարցը, հինգշաբթի հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի և  ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ նախորդ օրը կայացած հանդիպման մասին, նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հարցի կարգավորման ուղղությամբ համանախագահների գործադրած ջանքերը:

Հայաստանի ԱԳ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առկա գործընթացը շարունակել Մադրիդի նախարարական հանդիպմանը նրանց կողմից ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք առաջընթացի հնարավորություն են ընձեռում: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են հակասել Մինսկի խմբի ջանքերին և խաթարել բանակցությունների էությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցների հետ կապված հարցեր:

Այս կապակցությամբ նախարարը գոհունակություն է հայտնել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության մակարդակից, հայտնելով, թե հայկական կողմի և գրասենյակի միջև ի սկզբանե ձևավորվել է սերտ համագործակցության ավանդույթ:

Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական ղեկավարության քայլերը, որոնք նպատակաուղղված են հասարակական վստահության հաստատմանը և տարբեր քաղաքական ուժերի միջև ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերի շուրջ երկխոսության ծավալմանը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ  բանաձևում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

Նալբանդյանի խոսքերով այդ հարցում Հայաստանի քաղաքական կոալիցիան նույնպես պատրաստակամություն է հայտնում հետևողականորեն իրագործելու այնպիսի բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը և դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:

Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման և Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: