+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ղարաբաղի վերաբերյալ ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները
13:13
07 Մայիսի 2008

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում հանդիպման ժամանակ միմյանց են ներկայացրել ղարաբաղյան հարցի վերաբերյալ իրենց երկրների դիրքորոշումները և պայմանավորվել են տեղեկացնել նախագահներին քննարկումների արդյունքների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, կողմերը քննարկել են մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։

Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Ֆրանսիայում Եվրոպայի Խորհրդի մշտական ներկայացուցչությունում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հայաստանի և Ադրբեջանի նախարարները քննարկել են բանակցությունների շարունակության հեռանկարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։

Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և կրկին հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել բանակցությունները ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներ գտնելու նպատակով։

Նալբանդյանը ասել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում։ «Մենք կոնկրետացրել ենք մեր դիրքորոշումները, և ամենակարևորը՝ պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները», - ասել է նա։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված։ «Մեր ժողովուրդները և երկրները հարևաններ են, և մենք միասին պետք է ապրենք այդ պայմաններում։ Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք գտնել մեր երկրների միջև ստեղծված խնդիրների լուծումները, և հենց դրա վրա էլ աշխատում ենք», - ասել է հայ նախարարը։

Իր հերթին ինչպես տեղեկացրել է Մամեդյարովը, մոտ ժամանակներս երկու երկրների նախագահները տեղեկատվություն կստանան այսօրվա բանակցությունների մասին և կորոշեն հետագա քայլերը։ «Հնարավոր է, որ պետությունների նախագահների հանդիպումը տեղի կունենա նույնիսկ հունիսին», - տեղեկացրել է Մամեդյարովը։

Նրա խոսքերով, հնարավորություն և ցանկություն կա շարունակելու այդ թեմաների քննարկումը՝ վերջիվերջո ընդհանուր հայտարարի գալու նպատակով։ «Վերջիվերջո, մենք երկու հարևան երկրներ ենք, մենք չենք կարող ուղղակի տարբեր կողմեր փախչել։ Անհրաժեշտ է լուծում գտնել և դուրս գալ այդ իրավիճակից», - ասել է Մամեդյարովը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը բավարարվածություն է հայտնել հանդիպման փաստի վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: