480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախարարները մասնակցելուն են Իրանի գիտաժողովներին
19:16
06 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ  տրանսպորտի  և կապի և  ՀՀ քաղաքաշինության  նախարարները  մասնակցելու են Թեհրանում  անցկացվելիք երկու  խոշոր միջազգային գիտաժողովին, որոնք նվիրված են տարանցիկ փոխադրումներին ու քաղաքաշինական  խնդիրներին։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանիի հանդիպման ընթացքում վերջինս, տեղեկացնելով գիտաժողովների մասին, խնդրել է ՀՀ  վարչապետի աջակցությունը` ՀՀ համապատասխան  նախարարների  մասնակցությունը կարևորագույն միջոցառումներն  ապահովելու նպատակով:

Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ  տրանսպորտի  և կապի,  ՀՀ քաղաքաշինության  նախարարներին կհանձնարարի մասնակցել հիշյալ  գիտաժողովներին` մեր երկրի համար  ևս դրանց  կարևորությունից  ելնելով:

Զրուցակիցներն  անդրադարձել են ընթացիկ տարվա  ամռանը կայանալիք  հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի հերթական  նիստին նախապատրաստվելու խնդրին, որտեղ, ըստ դեսպանի, հաջողությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերին  զուգահեռ, անհրաժեշտ է արդեն քննարկել  գործակցության երկրորդ  փուլի ծրագրերը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: