482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
39 կոնգրեսականներ կոչ են անում մեծացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը
19:34
20 Մարտի 2008

ԱՄՆ կոնգրեսի 39 անդամներ ստորագրել են ԱՄՆ սենատին ուղղված՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական ռազմական օգնության չափը մեծացնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու կոչը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, ԱՄՆ սենատի արտասահմանյան հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուվեյին և ենթահանձնաժողովի ավագ անդամ Ֆրանկ Վոլֆին ուղղված գրության նախաձեռնողները հանդիսանում են  ԱՄՆ կոնգրեսի «Հայկական հարցերով զբաղվող խմբի» համանախագահները և Ջո Հոլլենբերգը։

Գրության հեղինակները կոչ են անում մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը պետք է շարժի Ամերիկայի շահերն ու ամերիկյան արժեքները հանրապետությունում և մոտակա տարածաշրջաններում։

Նամակում նշված է Հայաստանի հետ հարաբերությունների ԱՄՆ քաղաքականության վեց կարևոր կետեր՝ դադարեցնել Արբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը ռազմական գործողությունների վերսկսման վտանգից ելնելով, Հայաստանին տրամադրել 5 մլն դոլար որպես ռազմական օգնություն և 70 մլն՝ տնտեսական օժանդակություն, 10 մլն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացման համար։ Դրանից բացի, նշվում է «Ազատությանը սատարելու մասին ակտի» 907 փոփոխության վերանայումը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը։

«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Պալլոնեին և Հոլլենբերգին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միանում են այս նախաձեռնությանը՝ առաջ տանելով Կովկասում խաղաղությանը և զարգացմանն ուղղված հավասարակշռված և կառուցվածքային ճանապարհը»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է փորձել օգնել այս ուղերձում նշված գերակայությունների հաստատմանը, ինչպես նաև արագացնել արհեստական դիվանագիտական շրջափակման վերացմանը, որը պաշտոնական Ադրբեջանը մտադիր է ստեղծել Ղարաբաղի շուրջ՝ փորձելով շրջափակել Ղարաբաղի ժորովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների ԱՄՆ-ի հետ գրեթե բոլոր շփումները։

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Հայաստանին 2009 ֆիսկալ տարում տնտեսական օգնություն տրամադրել 24 միլիոն դոլարի չափով, ինչը 34 միլիոն դոլարով պակաս է 2007թ.-ի համար Կոնգրեսի կողմից առաջարկված գումարից և 11 միլիոն դոլարով պակաս է, քան նախատեսվում է հատկացնել 2008 թվականին։

Իրենց ուղերձում կոնգրեսականները հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջերս տեղի ունեցած զինադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին։ Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի մերձակայքում տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն ձեռնարկված գործողությունների արդյունքում ետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։