486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին՝ ընդունել նախագահական ընտրությունների մասին ՍԴ-ի որոշումը
14:51
19 Մարտի 2008

Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է անում ընդունել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին՝ երկրում նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ հանձնաժողովի կայքում տեղադրված կոմյունիկեում, որը նախօրեին Փարիզում տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել է Հայաստանի իրավիճակը և զեկուցող, Վեհաժողովի՝ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի առաջարկությունները։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ավելի քան 230 մարդ ստացել են վնասվածքներ։

Մարտի 8-ի նիստի ժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայկական ընդդիմության հայտարարությունը՝ ուժի մեջ թողնելով 2008 թ.-ի փետրվարի 24-ի ԿԸՀ-ի որոշումը, որի համաձայն՝ ՀՀ նոր նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

ԵԽԽՎ-ի հանձնաժողովն ընդունել է նրա քննարկմանը ներկայացված Պրեսկոտի եզրակացությունները, որոնք նա արել է Հայաստանում մարտի 7-8-ը իր այցի արդյունքում՝ Հայաստանի բարդ իրավիճակի լուծմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հանձնաժողովը նաև պահանջում է մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ քննության անցկացում։ «ԵԽԽՎ-ն առաջարկում է նախաձեռնել երկխոսություն քաղաքական բոլոր ուժերի միջև՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների անցկացման համար՝ ընտրությունների արդյունքների նկատմամբ բնակչության վստահությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև երկրի ղեկավարման գործում որոշումների ընդունման ժամանակ ընդդիմության մասնակցությունն ապահովելու համար քաղաքական համակարգի բարեփոխման նպատակով։

Մոնիտորինգի հանձնաժողովը նաև մտահոգություն է արտահայտում Հայաստանում շարունակվող ձերբակալումների և ընդդիմության ավելի քան 100 ձերբակալված առաջնորդների առկայության առնչությամբ։

Հանձնաժողովը նաև կոչ է անում չեղյալ համարել Երևանում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև ազատ արձակել ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել։

«Հայաստանի իշխանություններն ոչ մի միջոց չեն ձեռնարկում հասարակությունում ձևավորված լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ։ Հանձնաժողովը կոչ է անում բոլորին՝ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել երկրում առկա լարվածությունը և կողմերին առաջարկում են բանակցություններ սկսել՝ ճգնաժամից դուրս գալու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Մոնիտորինգի խումբը կարծում է, որ քաղաքական ուժերի միջև երկխոսությունը պետք է կազմակերպվի ԵԽԽՎ-ի հովանու ներքո՝ կլոր սեղանների շրջանակում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։