486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմի հայտարարությունները ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչների դեմ ուղղված ակտիվ պայքարի վերաբերյալ՝ պոպուլիստական են. Հարությունյան
16:51
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի հայտարարությունները ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչների դեմ ուղղված ակտիվ պայքարի վերաբերյալ՝ պոպուլիստական են։ Չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի արդյունքները։

«Ադրբեջանական պատվիրակությունը տեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ԵԽԽՎ-ում ակտիվորեն պայքարում է Հայաստանի պատվիրակության հետ և մշտապես հաղթում է այդ պայքարում։ Սա իհարկե զուտ պոպուլիստական քայլ է՝ հասցեագրված ադրբեջանական հանրությանը»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, հարկ չկա ԵԽԽՎ-ն դիտարկել որպես մարտադաշտ, որտեղ երկու պատվիրակություններ պայքարում են մեկը մյուսի դեմ, իսկ մյուսներն իրենց վրա են վերցրել դատավորի դերը։

«Մենք ունենք ընդհանուր հիմնախնդիրներ, որոնք դրված են Եվրախորհրդի առջև և ամրագրված երեք կարևորագույն սկզբունքներով՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ ԵԽԽՎ գործունեությունն ուղղված է այս երեք հիմնախնդիրների կատարմանը, և մեր մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին մենք տեսնում ենք հենց այս համատեքստում»,- ասաց Հարությունյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: