484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել սևծովյան տարածաշրջանի չլուծված հակամարտությունների կարգավորմանը
17:57
14 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել սևծովյան տարածաշրջանի չլուծված հակամարտությունների կարգավորմանը։ Այս մասին ասվում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի օն-լայն հաղորադգրության մեջ՝ ուղղված «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային համաժողովի մասնակիցներին։

«Չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ն ընդգրկված չէ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում, պետություններին կհաջողվի գալ ընդհանուր համաձայնության և լուծել իրենց խնդիրները։ Հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ն նույնպես կարող է իր ավանդն ունենալ սևծովյան տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում»,- ասաց նա։

Միաժամանակ, Սիմոնսը նկատեց, որ Ալյանսը կարող է կարևոր դեր ունենալ նաև սևծովյան տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում, որն արդեն երկար ժամանակ է պրոբլեմային է համարվում։ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ավելացրեց, որ տարածաշրջանային հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տարածաշրջանի կողմերի միջև զարգացնել համագործակցությունը, լուծել էներգակիրների հիմնախնդիրը, ավելացնել ապրանքաշրջանառությունը։

Երևանում երկուշաբթի մեկնարկեց «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» երկօրյա միջազգային խորհրդակցությունը, որը կազմակերպել է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ շրջանավարտների միության և Նիդերլանդների դեսպանատան օժանդակությամբ։

Մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» տեղեկատվական գործակալության, «ՌԱՆԴ» կորպորացիայի, Բրուկինգզի համալսարանի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Ամերիկյան էնթերփրայզ համալսարանի, Ջեյմսթաունի հիմնադրամի, ԱՄՆ պետքարտուղարության, բրիտանական ԱԳՆ-ի և ԵԽ-ն ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցում են Թուրքիայից, Ռումինիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։