484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և ԱՊՀ-ն կարող են ապահովել հարավ-կովկասյան տարածաշրջանի կայուն զարգացումը
16:40
14 Հունվարի 2008

ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և ԱՊՀ-ն կարող են ապահովել սևծովյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հարավային Կովասկի կայուն զարգացումը։

Այս մասին երկուշաբթի հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը՝ ելույթ ունենալով «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային համաժողովում։

«ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և ԱՊՀ-ն արդեն մշակել են սևծովյան երկրների տարածքում առկա հակամարտությունների լուծման, օրենքի գերակայության ամրապնդման, փոխադարձաբար ընդունելի զիջումների և որոշումների ընդունման ծրագրեր»,-ասաց նա։

Բոյանիչը նշեց, որ սևծովյան տարածաշրջանը բնորոշվում է ոչ միայն հակամարտությունների չկարգավորված լինելով, այլ նաև ապօրինի միգրացիայով և թմրանյութերի շրջանառությամբ։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի խոսքերով, տարածաշրջանի հակամարտությունները հիմք են ծառայում տարբեր երկրներում կազմակերպված հանցավորության ձևավորման համար։

«Վերոնշյալ կազմակերպությունները պետք է տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնան և ապահովեն փոխզիջումներ նման հակամարտությունների մասնակից-երկրների համար»,-նկատեց նա։

Երևանում երկուշաբթի մեկնարկեց «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» երկօրյա միջազգային խորհրդակցությունը, որը կազմակերպել է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ շրջանավարտների միության և Նիդերլանդների դեսպանատան օժանդակությամբ։

Խորհրդակցությանը մասնակցում է Հարավային Կովկասում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև ԱՄՆ-ից  ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Մեթյու Բրայզան։

Մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» տեղեկատվական գործակալության, «ՌԱՆԴ» կորպորացիայի, Բրուկինգզի համալսարանի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Ամերիկյան էնթերփրայզ համալսարանի, Ջեյմսթաունի հիմնադրամի, ԱՄՆ պետքարտուղարության, բրիտանական ԱԳՆ-ի և ԵԽ-ն ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցում են Թուրքիայից, Ռումինիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։