486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Նյու-Դելիում տեղի ունեցած ազգային հիմնադրամների միջազգային համաժողովին
19:49
07 Դեկտեմբերի 2007

Դեկտեմբերի 3- 5-ը Նյու Դելիում տեղի է ունեցել Ազգային հիմնադրամների (National Trusts) միջազգային 12-րդ համաժողովը 53 երկրների մասնակցությամբ, որի մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հայկական պատվիրակությունը ժառանգականության պահպանման թեմայով զեկույցով հանդես է եկել համաժողովի առաջին օրը։

Մասնակիցներին նյութեր են բաժանվել Հայաստանի պատմա-մշակութային և ճարտարապետական հսկայական ժառանգության վերաբերյալ։

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Համաժողովի շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինպիսիք են ժառանգությունն ու գլոբալիզացիան, ժառանգության պահպանումն ու զբոսաշրջության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, պատմական և մշակութային արժեքների պահպանման կառավարումը, ժառանգության պահպանման խնդիրները հակամարտությունների և բնական աղետների գոտիներում:

Համաժողովի բացման նիստին ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը:

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անզարին պաշտոնապես հայտարարել է Ազգային հիմնադրամների միջազգային կազմերպության (INTO-International National Trusts Organization) ստեղծման մասին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: