484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի հետ համագործակցությունը
18:12
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր է  գնահատել  Ղազախստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանում Ղազախստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Եռլան Կուբաշևին հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման ժամանակ Կուբաշևը նշել է, որ իր այցի նպատակը միջպետական հարաբերությունների խորացման հեռանկարները որոշարկիացնելն է։

 

«Նրա գնահատմամբ երկու պետությունների քաղաքական հարաբերություններն ակտիվ զարգանում են` շնորհիվ պետությունների ղեկավարների հանդիպումների ու կապերի, բայց տնտեսական, կրթամշակութային հարաբերությունները դեռ չօգտագործված հնարավորություններ ունեն»,-նշված է հաղորդագրությունում:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, Եռլան Կուբաշևը բարձր է  գնահատել խորհրդարանների ներդրումը փոխհարաբերությունների զարգացման գործընթացում և իրազեկել, որ Ղազախստանի խորհրդարանում արդեն ստեղծվել է Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կուբաշևը կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ գործնականում անսահմանափակ հնարավորություններ կան և երկու երկրների տնտեսական շատ ոլորտներ միմյանց հետ փոխշահավետ համագործակցության բոլոր հնարավորություններն ունեն:

«Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` ԵԱՀԿ-ում 2009-ին նախագահության հայտ ներկայացնելիս իր երկրին Հայաստանի աջակցության համար»,-ասված է հաղորդագրությունում:

Աժ նախագահ Թորոսյանը, անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ևս ստեղծված է պատգամավորական բարեկամության խումբ Ղազախստանի խորհրդարանի հետ և վստահություն  է հայտնել, որ երկու խմբերն ակտիվորեն կաշխատեն` իրենց ներդրումը բերելով հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ նախագահը կարևորել է նաև միջազգային կառույցներում համատեղ աշխատանքը` օգտակար համարելով միմյանց տեսակետներին նախապես տեղեկացվածությունը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: