478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արգենտինայում Հայաստանի դեսպանատանը ընդունել են ցեղասպանության միջազգային համաժողովի մասնակիցներին
15:58
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախորդ չորեքշաբթի Արգենտինայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն Բուենոս Այրեսում նոյեմբերի 20-ից 22-ը անկացված` «Ցեղասպանությունների սոցիալական անդրադարձների վերլուծություն» խորագրով միջազգային երկրորդ  համաժողովի մասնակիցների պատվին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, հրավիրյալների թվում եղել են ցեղասպանությունների խնդրով զբաղվող և իրենց գիտական և հանրային գործունեությամբ հայտնի գիտնականներ` Լոս Անջելիսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, Երուսաղեմի Հիբրեական համալսարանի պրոֆեսոր Իսրայել Չարնին, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարսիա Էսպարզան, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ադամ Ջոնսը, Միլանի «Ժողովրդների մշտական դատարան» հաստատության գլխավոր քարտուղար` Ջիաննի Տոնյոնին, համաժողովի նախագահ` արգենտինացի գիտնական Դանիել Ֆեյերստեյնը, օտարերկրյա դիվանագետներ, արգենտինյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան ՎլադիմիրԿարմիրշալյանը:

Իր հերթին, պրոֆեսոր Չարնին համաժողովի մասնակիցների անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը` միջազգային այս կարևոր համաժողովի մասնակիցների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հարգանքի համար:

Ընդունելությանը հրավիրված էին նաև Արգենտինայի հայկական կազմակերպությունների համայնքային կառույցների ղեկավարները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: