485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
11:07
22 Նոյեմբերի 2007

Նոյեմբերի 20-ին Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվել են  առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ այդ նպատակով  Բեռնում գտնվող ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի Ռեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ընդհանուր գոհունակություն են արտահայտել երկու երկրների հարաբերությունների մակարդակի վերաբերյալ, անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի:

«Հանդիպման ընթացքում նշվել է, որ անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է կայուն քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներով: Բազմաթիվ եվրոպական և տարածաշրջանային խնդիրների շուրջ երկու երկրների մոտեցումներում արձանագրվում են ընդհանրություններ»,-ասված է հաղորդագրությունում:

Հարաբերությունների զարգացման հիմնական գերակայությունների թվում ընդգծվել է նաև Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ շարունակվող համագործակցությունը, մասնավորապես դրա ներգրավվածությունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրի շրջանակում:

«Շեշտվել է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման նպատակով երկու երկրների և շվեյցարահայ համայնքի միջև ձևավորվող գործընկերության կարևորությունը»,-հաղորդեցին հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է նաև  երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ քայլերի իրականացման հարցը:

Մամուլի վարչության փոխանցմամբ՝ երկու երկրների դիվանագետները քննարկել են հայ-շվեյցարական միջկառավարական հարաբերությունների իրավական դաշտը և դրա ընդլայնման հեռանկարները:

«Մասնավորապես, բարձր է գնահատվել համագործակցությունը միգրացիայի բնագավառում, ինչը հնարավորություն է ընձեռնում ուսումնասիրել փոխայցելությունների դյուրացված համակարգի հաստատման հարցը»,-ասված է հաղորդագրությունում:

Առանձնահատուկ նշանակություն է տրվել նաև խորհրդարանական մակարդակով համագործակցությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: