477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտգործնախարարը Բուլղարիայի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր
11:07
30 Հոկտեմբերի 2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի Սոֆիայում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովի և այդ երկրի արտգործնախարար Իվայլո Կալֆինի հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների ամրապնդմանը առնչվող հարցերը։

«Արտգործնախարարների հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ պատմամշակութային կապերով հարուստ ավանդական բարեկամական հարաբերությունները հիմք են երկու երկրների դինամիկ քաղաքական երկխոսության համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարները կարևորել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես կնպաստի Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի առաջիկա այցը Հայաստան։

Այս առումով կարևորվել է նաև Հայաստանի և Բուլղարիայի առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի ներուժի լիարժեք օգտագործումը, որի շրջանակներում նպատակահարմար է եղել կազմակերպել երկու երկրների գործարարների հանդիպում։

ՀՀ արտգործնախարարը հատուկ կարևորել է Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում։

Կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ երկու երկրների հարևանների հետ ունեցած հարաբերություններին։

 Նախարարները հատուկ անդրադարձել են տարածաշրջանային հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հիմնախնդիրների շուրջ ընթացող զարգացումներին։

ՀՀ արտգործնախարարի խնդրանքով Կալֆինը ներկայացրել է հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԵՄ միջկառավարական կոնֆերանսի արդյունքները՝ նշելով, որ անդամ-երկրների կողմից համաձայնեցված պայմանագիրը հնարավորություն է ընձեռում խուսափել ճգնաժամից՝ նոր էջ բացելով Միության հետագա զարգացման համար։

Նույն օրը Վ. Օսկանյանին ընդունել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովը։ «Խնդրելով իր ողջույնը փոխանցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝Բուլղարիայի նախագահը բարձր գնահատական է տվել նոր որակ ստացած հայ-բուլղարական հարաբերություններին», -  տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի ներքին վիճակը, խոսել է մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցության, նաև երկրի տնտեսական բարեփոխումների մասին։Նախագահ Պարվանովը իր հերթին հայտնել է իր երկրի պատրաստակամությունը փորձ փոխանակելու եվրոպական ինտեգրման ուղղությամբ։

Նախօրեին  ՀՀ դեսպանության նոր շենքում, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանում ընթացող բարեփոխումները, խոսել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին:

Արտգործնախարարը հատուկ անձնագրեր է տվել Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանին և նրա տիկնոջը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: