480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ գրասենյակի տնօրենի հետ քննարկեց Հայաստանի նախընտրական գործընթացները
15:36
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ քննարկեցին Հայաստանի նախընտրական գործընթացները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսնակը հայտարարել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և պատգամավորները դժվար խնդիր ունեն մինչև նախագահական ընտրությունները մնացած կարճ ժամանակում` արդեն նոյեմբերի սկզբին,  փոփոխություններն իրականացնելու համար:

Թորոսյանը ցավով է նշել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փոփոխությունների վերաբերյալ եզրակացությունը  ուշ է ներկայացվել, ինչը նույնպես պատճառ դարձավ նախագծի ուշացման համար և նախագիծը փորձաքննության ուղարկելու հնարավորություն չի տրվել:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, փորձագետների հետ բավականին տևական ու ծավալուն քննարկումները թույլ են տալիս պնդել, որ հազիվ թե լինի որևէ դրույթ, որ կասկածի տակ դնի բարեփոխումները:

Իր հերթին, Շտրոհալը նշել է, որ Հայաստան կատարած իր հերթական այցի նպատակը համագործակցության խորացումն է։

Խոսելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջողությունների մասին, որը նա անվանել է լուրջ քայլ դեպի առաջ, Շտրոհալը կարևորել է դրանց շարունակումը նաև նախագահական ընտրությունների դեպքում:

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ լավ օրենքը լավ էլ իրականացվի, այդ նպատակով անհրաժեշտ է Ազգային ժողովի դերի մեծացումը նաև օրենքի կատարման վերահսկողական գործառնության առումով:

Պարոն Շտրոհալը ընտրությունների հաջողության համար կարևորել է ընտրահանձնաժողովների անդամների պատշաճ պատրաստվածությունը, քվեարկության կազմակերպման գործընթացի կազմակերպումը, նախընտրական շրջանում լրատվամիջոցներով, հեռուստաեթերով թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծումը:

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. առաջին կիսամյակում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: