478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Միլանում տեղի կունենա հայ-իտալական գործարար-համաժողով
14:48
12 Հոկտեմբերի 2007

Հայ-իտալական գործարար-համաժողովը տեղի կունենա 2008 թ.-ի գարնանը՝ Միլանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  միջոցառման կազմակերպչական հարցերը քննարկվել են ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի իտալացի իր գործընկեր Ֆամիանո Կրուչաների հետ հանդիպման ժամանակ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում Ա. Բայբուրդյանը ներկայացրել է ՀՀ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Իտալիայի առնչությամբ համագործակցության առաջնայնությունները։

 Այս ենթատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոմիության տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Քննարկվել են նաև մոտ ապագայի ռազմավարական ծրագրեր:

Զրուցակիցները հատուկ անդրադարձել են երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ներկա վիճակին՝ պայմանավորվածությամբ արագացնելու երկու երկրների միջև կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագրի համաձայնեցման ընթացքը:

Ա. Բայբուրդյանի Եվրոպական գլխավոր վարչության պետ Լ. Միրաքյանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններին առնչվող հարցեր, Իտալիայում ընթացիկ տարվա վերջին իրականացվելիք հայկական մշակութային շաբաթի միջոցառումների մանրամասներ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Ա. Բայբուրդյանը մասնակցել է Հռոմի կենտրոնում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող և հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հայկական խաչքարի հանդիսավոր բացման արարողությանը։

ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը  հոկտեմբերի 9-11-ը պաշտոնական այցով գտնվում էր Իտալիայում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: